copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:54 31-10-2023

Հայաստանում մեկ զբոսաշրջիկը, նախնական տվյալներով, ծախսում է մոտ 1200 դոլար. Վահան Քերոբյան

Նախնական տվյալներով՝ մեկ զբոսաշրջիկը Հայաստանում ծախսում է մոտ 1200 դոլար, այս մասին ԱԺ-ում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Առաջին ինն ամիսների դրությամբ Հայաստան է եկել 1 մլն 850 հազար զբոսաշրջիկ: Մենք Հայաստանի սահմանային կետերում իրականացնում ենք անընդհատ ուսումնասիրություն: Նախնական տվյալներով՝ մեկ զբոսաշրջիկը Հայաստանում այժմ ծախսում է մոտ 1200 դոլար: Մեր տնտեսական վերլուծությունների կենտրոնի հաշվարկներով՝ մեկ զբոսաշրջիկից Հայաստանի բյուջե է մտնում մոտ 44 հազար դրամ: Այսինքն՝ ներգնա զբոսաշրջությունից Հայաստանի Հանրապետության բյուջե մտնում է մոտ 100 մլրդ դրամ», - ասաց Քերոբյանը:

Նախարարը նշեց, որ զբոսաշրջության բյուջեն վերջին 3 տարում ավելացել է մոտ 6.5 անգամ, 2 մլրդից աճել է և 2024-ի համար նախատեսված է 13 մլրդ 188 մլն դրամ:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում