Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 10:16 25-10-2023

Դժվարը Հակարիի անցակետում ադրբեջանցու աչքերի մեջ նայելը չէր, այլ այն, որ Արցախը մնաց հետևում. բռնի տեղահանված

Առաքելյանների 16 հոգանոց ընտանիքը Մարտունու շրջանի Եմիշճան գյուղից է բռնի տեղահանվել։ Բազմանդամ ընտանիքը սեպտեմբերի 28-ին է Արցախից դուրս եկել։

42-ամյա Գրիշա Առաքելյանը ուսուցիչ է, բայց ճակատագրի բերումով մասնակցել է արցախյան պատերազմներին։

«44-օրյա պատերազմից հետո, երբ վերադառնում էինք Արցախ մտածում էինք, որ մեր վերջին պատերազմն էր և դրանով հարցը կլուծվեր, բայց ցավոք Արցախի հարցը այդպես չլուծվեց։Մենք 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ունեցանք լայնածավալ հարձակում։Ես բարձրանում էի կառավարության շենք և հենց էդ ժամանակ էլ սկսվեց ռմբակոծությունը։Չգիտեիր, որ ուղղությամբ գնալ, որովհետև չգիտես, որ պահին դա վերջը կլինի»,-

Oragir.News-ի հետ զրույցում պատմում է Եմիշճան գյուղից բռնի տեղահանված Գրիշա Առաքելյանը։

Արցախցի տղամարդն ասում է, որ արցախցին ինը ամիս դիմացավ ամեն ինչին՝վստահ լինելով, որ զուր չի լինի իր պայքարը։

«Դժվարը Հակարիի անցակետում ադրբեջանցու աչքերի մեջ նայելը չէր, այլ այն, որ Արցախը մնաց հետևում...»,-ընդգծեց Գրիշա Առաքելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում