copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 11:45 24-10-2023

Տարածաշրջանում կայունության ապահովումը հնարավոր է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքմամբ. Ֆիդան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Կովկասյան տարածաշրջանում կայունության ապահովումը հնարավոր է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմամբ։ Թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին Ֆիդանն ասել է նախօրեին Թեհրանում կայացած «3+3» ձևաչափով նախարարական հանդիպման ժամանակ։

Հաքան Ֆիդանը շեշտել է, որ տարածաշրջանային խաղաղության և կայունության ուղին անցնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության պայմանագրի կնքմամբ։ Նրա խոսքով՝ Անկարան հանդես է գալիս տարածաշրջանի խնդիրները երկխոսության միջոցով լուծելու օգտին։

«Թուրքիան տարածաշրջանի խնդիրները երկխոսության միջոցով լուծելու կողմնակից է՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու համար»,- ասել է նա։

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է նաև «3+3» հարթակի կարևորությունը՝ միջազգային հանրությանը ցույց տալու տարածաշրջանի երկրների իրենց խնդիրները «լուծելու» կարողությունը։ Նա միևնույն ժամանակ հուսադրող է համարել, որ «վերացվել են տարածաշրջանում համագործակցության և բարեկամության հաստատման խոչընդոտները»։

Ֆիդանը հավելել է, որ Կովկասում նորմալացման և խաղաղության գործընթացի արագացմանը կնպաստի տարածաշրջանային տրանսպորտային կապերի բացումը։

Հիշեցնենք, որ նախօրին Թեհրանում կայացել է «3+3» ձևաչափի անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպումը՝ Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի մասնակցությամբ։ Վրացական կողմը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը և հայտնել ձևաչափը բոյկոտելու մասին։


Ամենից շատ դիտված

11:40 Մեկ էլ, հո՛պ, գալիս ա Նոր տարին․ վարչապետը ԵԱՏՄ շուկայի հետ խնդիրները համարում է հնարավորություն
16:33 Անհամբեր սպասում եմ քեզ տեսնելուն. Արամ Ասատրյան կրտսերի կինը նոր հրապարակում է արել
12:30 Թրամփը դատարանին խնդրել է չեղարկել Էլիզաբեթ Ջին Քերոլին վճարվելիք 83.3 միլիոն դոլարի տուգանքը
15:56 Արման Հովհաննիսյանը դստրերի հետ բացառիկ լուսանկար է հրապարակել
09:00 Ոչ միայն տարածք. ՀԷՑ֊ը բռնում է «Հայփոստի» ճամփան
14:47 Ծառուկյանին ասել եմ՝ մուտքը էդ ի՞նչ վիճակ ա, ոնց որ գոմ ըլնի. Փաշինյանը՝ «Արարատցեմենտ»-ի մասին
11:30 Ժամանակ է եղել, որ Հայաստանի ժողովուրդը առավոտյան, ընթրիքին, ճաշին կարտոֆիլ է կերել․ պետք է առաջ շարժվենք
13:46 Ռուսաստանից գրեթե բենզին չենք ներկրում․ ՄՊՀ նախագահ
22:03 Ցեղասպանության ճանաչումն անվտանգային քաղաքականության հիմնասյուն է. թուրքերը դա շատ լավ են հասկանում, Փաշինյանը՝ ոչ
17:30 Իմ սերս. Վահե Զիրոյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել