copy image url
Ներքին 2 տարի առաջ - 15:30 21-10-2023

Իշխանության դավաճանական քայլն է․ դերասանուհին՝ «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագրքի մասին

Բազմաթիվ մասնագետներ՝ պատմաբաններ, ուսուցիչներ, ինչպես նաև 7-րդ դասարանում սովորող աշակերտների ծնողներ համացանցում ֆլեշմոբ են իրականացնում՝ պահանջելով վերացնել արդեն հայտնի «Հայոց պատմություն» առարկայի դասագրքի բովանդակությունը։ Ծնողների բնորոշմամբ՝ այդ դասագրքի էջերում հայոց պատմությունը խեղաթյուրված է։ Այս ֆլեշմոբին է միացել նաև հայտնի դերասանուհի Անի Ղազարյանը, որը ևս 7-րդ դասարանում սովորող երեխա ունի։

«Ֆլեշմոբի մասին առավոտյան եմ տեղեկացել, չնայած՝ մտքումս կար միտք՝ գրելու այս խնդրի մասին, կամ եթե չգրել՝ կոնկրետ այդ դասերին երեխային պատրաստել հին դասագրքերով կամ հավաստի տեղեկություններով։ Չգիտեմ՝ ֆլեշմոբի հեղինակը ով է, սակայն որպես 7-րդ դասարանում սովորող աշակերտի ծնող՝ պարտավորված զգացի միանալ ֆլեշմոբին։ Գաղափարն այն է, որ բոյկոտենք այս դասագրքի կիրառումը դպրոցում։ Ես միանշանակ թույլ չեմ տալու, որ իմ երեխան սովորի այդ կեղծ, ապազգային պատմությունը։

Ես կարդացել եմ նաև գքրի մեթոդաբանությունը և կարծում եմ, որ մենք գտնվում ենք այնպիսի հեղհեղուկ վիճակում, որ նման դժվար հասկացվող կամ չհասկացվող մոտեցումները այսօրվա իրականության մեջ անթույլատրելի են․ ամեն ինչ պիտի լինի հստակ՝ թյուրըմբռնումներից խուսափելու համար։ Կարծում եմ, որ եթե մարդիկ կասկած ունեն այդ թեմաների շուրջ, ուրեմն ամեն ինչ ճիշտ չի արվել։ Եթե ամեն բան հստակ լիներ, որևէ մեկի մտքով չէր անցնի բոյկոտել, դրա մասին խոսել»։

Հարցին՝ եղածը ԿԳՄՍՆ-ի միամտությա՞ն, թե՞ դիտավորության հետևանք է, դերասանուհին պատասխանեց, որ եղածը իշխանության անհեթեթությունն է․

«Միամտությանը շատ վաղուց չեմ հավատում։ Պետական դպրոցների համար դասագրքեր տպագրվում են ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ, հետևաբար՝ այս ամեն ինչն իշխանության կողմից արված անհեթեթությունն է, այս դեպքում՝ դավաճանական քայլ է։
Եթե այս օրերին մեր երեխաների կրթությունը, որն ամենակարևորն է մեր վաղվա օրվա համար, կազմակերպվում է նման կերպ, միանշանակ դիտավորյալ դավաճանություն է»։

Հիշեցնենք, որ Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած «Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագրքում Արցախի Հանրապետությունը ներառված է Ադրբեջանի կազմում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից