copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:17 17-10-2023

Արցախի իշխանությունները հրահանգել են՝ Արցախում ծառայածներն այրեն իրենց զինվորական գրքույկները. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Արցախի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաեւ քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչների: Զոհվել եւ վիրավորվել էին նաեւ քաղաքացիական անձինք:

Սեպտեմբերի 20-ին ԼՂ իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ, որից հետո Արցախից ՀՀ տեղափոխվեցին բռնի տեղահանված քաղաքացիներ:

Տեղափոխումը տեղի է ունեցել ճնշումների ազդեցության տակ: Քիչ չեն համացանցում հայտնված այն հոլովակները, որոնք ապացուցում են, որ Ադրբեջանի իշխանությունները զենքի սպառնալիքով ստիպում էին արցախահայությանը անել այս կամ այն գործողությունը։

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով՝ Արցախի իշխանությունները հրահանգել են՝ սահմանն անցնելուց առաջ բոլոր նրանք, որոնք ծառայել են Պաշտպանության բանակում, այրեն զինվորական գրքույկները հնարավոր տհաճություններից խուսափելու համար։ Մասնավորապես, նրանց ասվել է, որ եթե Հակարիի կամրջի մոտ տեսնեն զինվորականի, կգերեվարեն, ու ստիպված Արցախի նախկին եւ ներկա զինծառայողները մասսայաբար վառել են իրենց զինվորական գրքույկները:

Այս տեղեկությունը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատել են բազմաթիվ արցախահայեր, ուղղակի անվտանգությունից ելնելով՝ անունները չենք հրապարակում:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

22:16 Մահացել է ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կինը
12:21 Չնայած ցավին՝ նրանք չեն հանձնվում. Գոռ Հակոբյանի հրապարակումը հիվանդասենյակից
22:35 Արման Ծառուկյանն աստղային «շաբաշ» է տվել ամուսնացող զույգին
20:44 Լեհաստանին և Ուկրաինային քաղաքական հակամարտության մեջ ներքաշելը ռազմավարական սխալ է․ Տուսկ
08:25 1 զոհ, 11 վիրավոր. Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Գազել»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը
09:00 Բառարանային «հեղաշրջում»․ ինչպես է ԿԿՀ֊ն սրբագրում վարչապետի ատելության խոսքը
08:35 Ինչո՞ւ Հայաստանը չի արգելում ռուսական որոշ ապրանքատեսակների մուտքը մեր երկիր․ Թաթուլ Հակոբյան
22:43 Ձեր տված յուրաքանչյուր ձայն ինձ համար արժեք է. դա վստահություն է, որը պարտավորեցնում է. Թաթոյան
14:46 Ջրասուզակները ու փրկարարները 8-րդ օրը Փամբակ գետում հայտնաբերեցին որոնվող 13-ամյա աղջնակի մարմինը
21:18 Ուշադրություն չենք դարձնում ամերիկյան uպառնալիքներին․ Ղալիբաֆ