copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 10:56 16-10-2023

Իրանը Չինաստանին հորդորում է նպաստել Գազայի հատվածում պատերազմի դադարեցմանը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հետ, որի ընթացքում Պեկինին կոչ է արել օգտագործել իր հնարավորություններն ու ներուժը՝ Իսրայելի և Գազայի հատվածի միջև պատերազմը դադարեցնելու համար։ Այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Աբդոլլահիանը Իսրայելի կողմից Գազայի հատվածում շարունակվող պատերազմն անվանել է հրատապ խնդիր, և միջազգային հանրությունը պետք է այն լուծի։ Նրա խոսքով՝ տարածաշրջանում իրավիճակը շատ զգայուն է, և այժմ առաջնահերթությունը Գազայում կանանց, երեխաների և խաղաղ բնակիչների դեմ Սիոնիստական ​​ռեժիմի հարձակումներն ու հանցագործությունները դադարեցնելն է։

Իրանի արտաքին գործերի նախարարը միևնույն ժամանակ ուշադրություն է հրավիրել այն բանին, որ իրավիճակը ցանկացած պահի դուրս կգա վերահսկողությունից։

«Եթե սիոնիստների հանցագործությունները չդադարեն, և Գազայի քաղաքացիների վրա ներկայիս հանցավոր հարձակումները չդադարեն, ոչ ոք չի կարող երաշխավորել, որ ճգնաժամի մասշտաբները չեն ընդլայնվի», - նախազգուշացրել է իրանցի պաշտոնյան։

Չինաստանի արտգործնախարարն իր հերթին շեշտել է, որ միջազգային հանրությունը պետք է միջոցներ ձեռնարկի ցանկացած կողմի գործողություններին դիմակայելու համար, որը վնաս է հասցնում խաղաղ բնակչությանը։ Նրա համոզմամբ՝ պաղեստինա-իսրայելական իրավիճակի հիմնական պատճառն այն է, որ Պաղեստինի ժողովրդի պետականության իրավունքը երկար ժամանակ մերժվել է։

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության փոխանցմամբ՝ Չինաստանի արտգործնախարարը նշել է, որ միջազգային հանրությունը պետք է ընդդիմանա խաղաղ բնակչության նկատմամբ իրականացվող հարձակումներին, իսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է ստանձնի այդ պատասխանատվությունը և կատարի իր ներհատուկ դերը։ Նա անընդունելի է համարել Գազայի բնակիչների հավաքական պատիժը և ընդգծել մարդասիրական օգնության միջանցքի ստեղծման անհրաժեշտությունը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է