copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 13:53 14-10-2023

Իսրայելական բանակը հայտնում է ՀԱՄԱՍ-ի հրամանատարին ոչնչացնելու մասին

Իսրայելական կործանիչները օպերատիվ շտաբին հարվածելու ժամանակ, որը զինյալներն օգտագործում էին անցած օրվա ընթացքում, ոչնչացրել են ՀԱՄԱՍ-ի հրամանատարին, որը մասնակցում էր անցած շաբաթվա հարձակումներին: Այս մասին տեղեկացնում է CNN-ը՝ հղում կատարելով Իսրայելի Պաշտպանության բանակին։

«ՑԱԽԱԼ-ի կործանիչների հարվածի ժամանակ սպանվել է Մերադ Աբու Մերադը, որը գլխավորում էր ՀԱՄԱՍ-ի օդային համակարգը Գազա քաղաքում եւ պատասխանատու էր ահաբեկիչներին ղեկավարելու համար շաբաթ օրվա հարձակման ժամանակ»,- ասել են ՑԱԽԱԼ-ում։

Իսրայելի Պաշտպանության բանակը հայտարարել է, որ իր կործանիչները ուրբաթ օրը հարվածներ են հասցրել նաեւ Գազայի ամբողջ հատվածին՝ ուղղված ՀԱՄԱՍ-ի եւ «Նուհբայի» զինյալների օբյեկտներին, որոնք խախտել էին սահմանի պարագիծը եւ գլխավորել ներթափանցումն Իսրայել անցած շաբաթ օրը։

Պաղեստինի ներքին գործերի նախարարությունը հաստատել է ավիահարվածները։
Տուժած շրջաններից են փախստականների Ալ-Նուսեյրաթ ճամբարը, Գազայի հյուսիսի հատվածները եւ Ալ-Շանթին Գազայի արեւմուտքում, նշվել է նախարարության հայտարարությունում։

Տեղեկություններ են ստացվել նաեւ ծովային ռմբակոծությունների մասին Արեւմտյան ափի երկայնքով եւ Խան-Յունիսից արեւմուտք։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում