copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:18 13-10-2023

Հայտնի են բուհերի հեռակա ուսուցման քննությունների օրերը և քննական կենտրոնները

Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է 2023 թվականի հեռակա ուսուցման ընդունելության քննությունների քննական կենտրոնների ցանկը:

Քննական կենտրոնները 15-ն են՝ 6-ը մարզերում, 9-ը՝ մայրաքաղաքում:

Երևան քաղաքի քննական կենտրոններն են
թիվ 57 հիմնական դպրոց
թիվ 118 ավագ դպրոց
թիվ 135 հիմնական դպրոց
թիվ 155 հիմնական դպրոց
թիվ 168 հիմնական դպրոց
թիվ 170 ավագ դպրոց
թիվ 189 ավագ դպրոց
թիվ 190 ավագ դպրոց
թիվ 200 հիմնական դպրոց
Մարզերի քննական կենտրոններն են
Գեղարքունիքում՝ Գավառի թիվ 2 հիմնական դպրոց
Շիրակում՝ Գյումրու թիվ 21 հիմնական դպրոց
Լոռիում՝ Վանաձորի թիվ 24 միջնակարգ դպրոց
Տավուշում՝ Իջևանի ավագ դպրոց
Սյունիքում՝ Գորիսի թիվ 3 և Կապանի թիվ 6 հիմնական դպրոցներ

Հաստատվել են նաև 2023 թվականի հեռակա ուսուցման միասնական քննությունների օրերը՝ ըստ առարկաների.

22.10.2023 թ.- «Օտար լեզուներ»
23.10.2023 թ.- «Քիմիա», «Ռուսաց լեզու»
24.10.2023 թ.- «Հայոց լեզու և հայ գրականություն»
25.10.20223 թ.- «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»
26.10.2023 թ.- «Մաթեմատիկա»
27.10.2023 թ.- «Հայոց պատմություն», «Ֆիզիկա»

Հեռակա ուսուցման ընդունելության քննությունները կազմակերպում և անցկացնում է Գնահատման և թեստավորման կենտրոնը:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում