copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:59 12-10-2023

Կրակոցներ՝ «Էրեբունի ամրոց» ռեստորանի մոտ. հայտնաբերվել են կրակված պարկուճներ, գնդակ ու արնանման հետքեր. shamshyan.com

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ոստիկանությանն ահազանգել են, որ «Էրեբունի» թանգարանի մոտակայքում մի խումբ անձինք վիճաբանում են:

Պարեկները հետապնդել ու վնասազերծել են կռվի ենթադրյալ մասնակիցներից մեկին ու տեղափոխել ոստիկանություն: Կռվի մյուս մասնակիցները փախել են:

Դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել են Toyota Camry մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են կրակոցի և հարվածների հետքեր, դիմապակին էլ՝ վնասված: Հայտնաբերվել են նաև ատրճանակից արձակած 10-ից ավելի կրակված պարկուճ, 1 գնդակ, արնանման հետքեր, և ձեռքի ժամացույց, որը, հավանաբար, կռվի մասնակիցներից մեկինն է եղել:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վիճաբանությունը սկսվել է Խաչիկ Դաշտենց փողոցի 2/1 հասցեում գործող «Էրեբունի ամրոց» ռեստորանային համալիրում, հետո շարունակվել ռեստորանի դիմաց, որի ժամանակ էլ հնչել են կրակոցներ:

Բնակիչների խոսքով՝ ռեստորանի դիմաց կայանված թանկարժեք ավտոմեքենաները պատկանում են Արշակ Հակոբյանին, որը ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի անվտանգության պետն էր:

Բռնված կասկածյալը Երևանի բնակիչ 25-ամյա Հ. Հակոբյանն է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից