Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 17:20 11-10-2023

Փաշինյանը 6 ժամ թռչում է Գրանադա՝ անհասկանալի հանդիպման, բայց 2-3 ժամով Բիշքեկ գալ չի կարո՞ղ. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է՝ եթե հայկական կողմը մերժի Մոսկվայի միջնորդնությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը հարցում, ապա այլընտրանքը կարող են լինել ուղիղ բանակցությունները Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Հոկտեմբերի 12-ին ռուսական կողմի առաջարկով պետք է տեղի ունենար Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը Բիշքեկում։ Ռուսաստանի Դաշնության միջնորդությունը մենք ընկալում ենք երախտագիտությամբ, քանի որ Ռուսաստանը՝ մեր հարեւանն ու դաշնակիցը, ինչպես նաեւ Հայաստանի դաշնակիցը, գտնվում է մեր տարածաշրջանում, ի տարբերություն նրանց, որոնք հազարավոր կիլոմետրեր հեռու են։

Մենք այս առաջարկը դրական ենք ընկալել, և մեր արտաքին գործերի նախարարը պատրաստ է հանդիպել ռուս և հայ գործընկերների հետ։ Ցավոք, հայկական կողմը այդ հանդիպումից հրաժարվել է։ Եվ ահա հիմա հարց է ծագում. ցանկանո՞ւմ է արդյոք Հայաստանը խաղաղություն։ Ես կարծում եմ, որ ոչ, որովհետեւ եթե խաղաղություն ցանկանար, չէր հրաժարվի այդ հնարավորությունից։ Հայաստանի վարչապետը 6 ժամ թռչում է Գրանադա, մասնակցում այնտեղ անհասկանալի հանդիպման, որտեղ քննարկվում է Ադրբեջանն առանց Ադրբեջանի, իսկ 2-3 ժամով Բիշքեկ թռչել չի կարող, կարևոր գործեր ունի»,- նշել է նա։

Ալիեւը հավաստիացրել է, որ Բաքուն պատրաստ է «շարունակել աշխատել խաղաղության պայմանագրի ուղղությամբ»։ «Եթե հայկական կողմը մերժի Ռուսաստանի Դաշնության միջնորդությունը, կարծում եմ, որ այլընտրանք կարող են լինել ուղիղ բանակցությունները Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարների միջեւ։ Որեւէ այլ հարթակ մենք կդիտարկենք՝ հաշվի առնելով այն երկրների վերաբերմունքը, որոնք առաջարկում են իրենց ծառայությունները ոչ թե Ադրբեջանի, այլ միջազգային իրավունքի ճշմարտացիությանը»,- նշել է նա։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան