copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:42 10-10-2023

ԱրՊՀ-ի պահպանումը շատ կարևոր է Արցախյան համայնքը պահպանելու, տարրալուծումը թույլ չտալու տեսանկյունից

ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Արցախի պետական համալսարանի ճակատագրին։ Երեկ այս մասին զրուցել էր նաև մեզ հետ։

«Ուրախ եմ, որ Արցախի պետական համալսարանի պահպանման հանրային պահանջ է ձևավորվում։

ԱրՊՀ-ն շատ սպեցիֆիկ կրթական միջավայր է, որի գործառույթների շարքում առանձնակի կարևորելի է Արցախի պատմության, բանահյուսության, ազգագրության և հարակից ուղղությունների պահպանումն ու զարգացումը։ Դա կարող է լինել ընդդեմ ադրբեջանական ցեղասպանության պաշտպանական նվազագույն քայլերը։

ԱրՊՀ-ի պահպանումը շատ կարևոր է Արցախյան համայնքը պահպանելու, տարրալուծումը թույլ չտալու տեսանկյունից։

Սոցիալական կարևոր հարցերից մեկը դասախոսների աշխատանքն ու մասնագիտական գործունեության շարունակումն է։ Անթույլատրելի է մասնագիտական այս ներուժի փոշիացումը թույլ տալը։ Արցախի պրոֆեսորադասախոսական կազմի ամբողջության պահպանումը և նրա առջև յուրահատուկ խնդիրներ դնելը առաջնահերթություն է։

ԱրՊՀ-ը ՀՀ համապատասխան կառույցների կողմից հավատարմագրված բուհ է։ Նրա ինստիտուցիոնալ հավատարմագրման փորձագիտական խումբը ղեկավարելու պատիվն եմ ունեցել 2021-ի մարտին։ Փորձագիտական այցը ցույց է տվել, որ ԱրՊՀ-ն առավել, քան կայացած հաստատություն է։ Նրա հավատարմագրման ժամկետը մինչև 2027 թիվն է, այսինքն առնվազն այդքան ժամկետով կա պարտավորություն բուհը պահպանելու ։

Պատրաստ եմ իմ ուժերի ներածին չափով ծառայելու ԱրՊՀ-ի պահպանմանը և զարգացմանը։ Կարծում եմ՝ կարելի է այս պահանջը առաջ տանելու համար նախաձեռնել քննարկում»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում