copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:46 09-10-2023

ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին կմասնակցի Հայաստանի փոխարտգործնախարարը. ՀՀ-ի արձագանքը՝ Մոսկվայի առաջարկին

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հնչեցրած առաջարկին՝ Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպում անցկացնելու վերաբերյալ:

«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանն ասել է.

«ՀՀ ԱԳՆ-ն դեռևս այս տարվա հոկտեմբերի 4-ին է գրավոր տեղեկացրել ԱՊՀ գործադիր կոմիտեին, որ հոկտեմբերի 12-ին Բիշքեկում նախատեսվող ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին կմասնակցի ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը»:

Ավելի վաղ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտնել էր, որ Մոսկվան դիտարկում է այս տարվա հոկտեմբերի 12-ին Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովի միջոցառումների շրջանակներում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում անցկացնելու հնարավորությունը: Ըստ Գալուզինի՝ ադրբեջանական կողմն արդեն տվել է սկզբունքային համաձայնություն։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում