copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:37 07-10-2023

Դիլիջանի առաջին ոլորանում քաղաքացին 100 մետր բարձրությունից ընկել և հայտնվել է անտառում. shamshyan.com

Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։

Ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի առաջին ոլորանի վերջնամասում քաղաքացին մոտ 100 մ բարձրությունից ընկել է և հայտնվել անտառում։

Փրկարարները, պարեկներն ու օպերատիվորեն ժամանած Դիլիջան բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կարողացել են քաղաքացիների օգնությամբ հատուկ ճոպանների միջոցով իջնել դեպի քաղաքացին, ապա նրան տեղափոխել են պատգարակի վրա, տեղափոխել ու մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Բժիշկները, մինչև հիվանդանոց տեղափոխելը, նրան առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Գ. Շամշյանի տեղեկություններով վիրավորը Արցախից բռնի տեղահանվածներից է, և հավանաբար ինքնազգացողությունը վատացել է, կանգնել է, որպեսզի ինքնազգացողությունը կարգավորվի, սակայն անզգուշաբար բարձրությունից վայր է ընկել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում