copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:40 06-10-2023

Հայաստանը պետք է հավասարակշռված քաղաքականություն վարի՝ զերծ մնալով վտանգավոր հետևանքներից․ Արամ Ա

Այսօր՝ Ուրբաթ, 6 Հոկտեմբեր 2023-ի յետմիջօրէին, Անթիլիասի Մայրավանքէն ներս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին նախագահութեամբ, տեղի ունեցաւ վանաբնակ միաբան հայրերուն հանդիպում: Վեհափառ Հայրապետը անդրադարձաւ Ազրպէյճանի Արցախի գրաւումով պարզուած կացութեան, մեր ժողովուրդին մօտ ստեղծուած խոր ցաւին ու ընդվզումին եւ Հայաստանի մէջ կայք հաստատած Արցախի մեր զաւակներուն մարդասիրական օժանդակութիւն կատարելու անյետաձգելի անհրաժեշտութեան: Հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանից։

Նորին Սրբութիւնը յայտնեց, որ Հայաստանն ու մեր ժողովուրդը նոր կացութեան դիմաց կը գտնուին: Հետեւաբար, անհրաժեշտ է, որ Հայաստանը մօտէն հետեւի տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումներուն եւ հաւասարակշռուած քաղաքականութիւն վարէ՝ հեռու պահելով Հայաստանը անհամաչափ քայլերու վտանգաւոր հետեւանքներէն: Ապա, Հայրապետը ընդգծեց, թէ իր արժեւորումով, ներկայ հանգրուանին իրապաշտ մօտեցումով ռազմավարական նոր մօտեցում հարկ է ճշդուի, նկատի ունենալով յատկապէս հետեւեալ երեք կէտերը.-

ա) Ռազմագերիներու եւ Ազրպէյճանի կողմէ կալանաւորուած Արցախի պետական անձնաւորութիւններու ազատ արձակում։
բ) Մարդասիրական օժանդակութիւն Արցախի մեր զաւակներուն։

գ) Միջազգային երաշխիք արցախցիներուն վերադարձի իրաւունքին:

Միաբանութիւնը իր խոր ընդվզումը յայտնեց Ազրպէյճանի կողմէ Արցախի խաղաղ հայ բնակչութեան դէմ շղթայազերծուած պատերազմին եւ բռնի ոյժով զայն իր պատմական հողերէն հեռացնելու անարգ քաղաքականութեան, որ իր մօտեցումով, եղանակով ու նպատակով ցեղասպանութիւն էր: Միաբանութիւնը նաեւ խստօրէն դատապարտեց Ազրպէյճանի կողմէ Արցախի նախկին եւ ներկայ պետական պատասխանատուներուն ձերբակալումը եւ Հայաստանի Հանրապետութեան նկատմամբ շարունակուող սպառնալիքները: Ապա, ան կոչ ուղղեց Հայաստանի իշխանութեան, որ առաջնահերթութիւն ընծայէ Հայաստան ապաստանած Արցախի ընտանիքներուն՝ օժանդակութեան յատուկ ծրագիրներ մշակելով, ինչպէս նաեւ միջազգային համայնքին՝ նոյն նպատակին համար անհրաժեշտ օժանդակութիւնը կատարելու:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում