copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:25 05-10-2023

Ձվի, ալկոհոլային խմիչքների, ծխախոտի գներն աճել են

Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2023թ. սեպտեմբերը 2022թ. սեպտեմբերի նկատմամբ) կազմել է 0.1%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 0.9%: Վիճակագրական կոմիտեի փոխանցմամբ՝ Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2023թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ սպառողական գներն աճել են 0.6-1.0%-ով, այդ թվում, համեմատաբար բարձր գնաճ արձանագրվել է Գյումրի և Հրազդան քաղաքներում:
Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 0.9%-ով: 2023թ. սեպտեմբերին 2022թ. սեպտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 3.1% գնանկում, իսկ 2023թ. օգոստոսի համեմատ՝ 1.4% գնաճ:

Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2023թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 1.0-1.7%-ով (գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Եղեգնաձորում):

Մայրաքաղաքում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 1.5%-ով: 2023թ. սեպտեմբերին 2022թ. սեպտեմբերի համեմատ հնդկացորենի գինը նվազել է 29.9%-ով, ոսպինը՝ 22.4%-ով, ոլոռինը՝ 16.6%-ով, հաճարինը՝ 6.0%-ով, բրնձինը՝ 6.0%-ով, ձավարինը՝ 5.7%-ով, բլղուրինը՝ 5.7%-ով, իսկ 2023թ. օգոստոսի համեմատ՝ համապատասխանաբար 2.5%, 0.2%, 1.3%, 1.8%, 0.2%, 1.0%, 0.7%-ով:

2023թ. սեպտեմբերին 2022թ. սեպտեմբերի համեմատ խոզի մսի գինը նվազել է 14.2%-ով, ոչխարի մսինը՝ 2.7%-ով, թռչնամսինը՝ 0.2%-ով, իսկ 2023թ. օգոստոսի համեմատ՝ համապատասխանաբար 1.2%, 1.4% և 0.4%-ով: Տավարի մսի գինը 2023թ. սեպտեմբերին 2022թ. սեպտեմբերի համեմատ աճել է 2.2%-ով, իսկ 2023թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 0.3% գնանկում: Մարգարինի գինը 2023թ. սեպտեմբերին 2022թ. սեպտեմբերի համեմատ նվազել է 17.8%-ով, «Իշխան» ձկնատեսակինը՝ 5.1%-ով, կարագինը՝ 4.5%-ով, պանրինը՝ 1.7%-ով, իսկ 2023թ. օգոստոսի համեմատ համապատասխանաբար 1.8%, 0.5%, 0.5%, 0.2%-ով: 2023թ. սեպտեմբերին 2022թ. սեպտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ալյուրի՝ 19.4%, մակարոնեղենի՝ 12.1%, իսկ 2023թ. օգոստոսի համեմատ 0.8% գնանկում: 2023թ. սեպտեմբերին 2022թ. սեպտեմբերի համեմատ արևածաղկի բուսական յուղի գինը նվազել է 34.6%-ով, իսկ 2023թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 0.9% գնաճ: Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2023թ. սեպտեմբերին 2022թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 8.1%, իսկ 2023թ. օգոստոսի համեմատ՝ 4.2% գնանկում:

Դրան զուգընթաց, 2023թ. սեպտեմբերին 2022թ. սեպտեմբերի համեմատ ձվի գինն աճել է 15.1%-ով, իսկ 2023թ. օգոստոսի համեմատ՝ 0.4%-ով:

Ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների գները 2023թ. սեպտեմբերին 2022թ. սեպտեմբերի համեմատ աճել են՝ համապատասխանաբար 5.6% և 11.4%-ով, իսկ 2023թ. օգոստոսի համեմատ՝ 0.6% և 0.1%-ով:

Բանջարեղենի ապրանքախմբում 2023թ. սեպտեմբերին 2022թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 6.6%, իսկ 2023թ. օգոստոսի համեմատ՝ 14.9% գնաճ:

«Եթե 1 ամիս առաջ հավկիթը՝ 10 հատի դեպքում արժեր 550-690 դրամ, այժմ 740-790 դրամ է։ Հանդիպում է նաև 910 դրամ արժողությամբ հավկիթ՝ կրկին 10 հատի դեպքում»,- մեզ հետ զրույցում ասաց քաղաքացիներից մեկը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում