copy image url
Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 19:30 04-10-2023

Արտաքին հետախուզության ղեկավարը ծառայելու է այն երկրին, որտեղ դասընթաց է անցել

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Այսօր հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների նախկին պաշտպան Քրիստինե Գրիգորյանը նշանակվել է նորատեղծ արտաքին հետախուզության ծառայության ղեկավարի պաշտոնում։ Այս մասին մամուլում տեղեկություններ էին հայտնվել դեռևս ամիսներ առաջ, երբ Գրիգորյանը մեկ տարի պաշտոնավարելուց հետո հրաժարական ներկայացրեց և հայտնեց, որ նոր աշխատանքի առաջարկ է ստացել, որն ընդունելու է։

Միևնույն ժամանակ այս պաշտոնում Գրիգորյանի նշանակումը բազմաթիվ քաղաքացիների շրջանում մտահոգություն է առաջացրել, քանի որ նա մասնագիտությամբ իրավաբան և արաբագետ է, իսկ կառույցի ղեկավար աշխատելու համար արտասահմանում անցել է 6 ամսյա դասընթաց։ Բացի այդ ՀՀ իշխանությունները ամենատարբեր չեզոք պաշտոններում քաղաքական նշանակումներ են կատարում, որը խարխլում է տվյալ կառույցների նկատմամբ առկա վստահությունը։


Ավելի վաղ Oragir.News-ը հայտնել էր, որ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Քրիստինե Գրիգորյանը եվրոպական երկրներից մեկի հատուկ ծառայություններում այս օրերին վերապատրաստում է անցնում՝ նորաստեղծ՝ Արտաքին հետախուզական ծառայության պետի պաշտոնում նշանակվելու համար։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Ստեփան Դանիելյանն ընդգծեց, որ չափազանց կարևոր է, թե որտեղ է Քրիստինե Գրիգորյանն այդ 6-ամսյա դասընթացն անցել։ Նրա խոսքով՝ արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը ծառայելու է այն երկրին, որտեղ այդ դասընթացն անցել է։


Հարցին, թե նման պատասխաատու պաշտոնում նշանակվելու համար 6-ամսյա դասընթացը բավարա՞ր է, թե՞ ոչ՝ քաղաքագետը կրկին կարևորեց այն վայրը, որտեղ դասընթացն իրականացվել է։


«Մարդը կարող է 50 տարի էլ դասընթաց անցնի, ու դա իրեն բավարար չլինի։ Հարցը հետևյալն է՝ ‎արտաքին հետախուզության դասընթացը ո՞ր երկրում է անցել, ո՞վ է եղել իր դասընթաց անցկացնողը։ Դա է հիմնական ինֆորմացիան, որը փակ է։ Ուզում է 6 ամիս անցնի, ուզում է 20 ամիս անցնի, կարևոր է, թե որտեղ է անցել այդ դասընթացը»,- նշեց նա։


Հարցին, թե լինելով իրավաբան և արաբագետ, Գրիգորյանի մասնագիտական կարողությունները բավարա՞ր կլինեն կառույցը ղեկավարելու համար՝ Ստեփան Դանիելյանը պատասխանեց, որ մարդը կարող է գրող, մաթեմատիկոս, կամ ֆիզիկոս լինել և կառույցը շատ լավ աշխատանք իրականացնի։ Նրա համոզմամբ՝ արտաքին հետախուզության ծառայության ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու համար կարևոր են մարդու ընդհունակությունները, և այն հանգամանքը, թե այդ կառույցում ո՞ր երկրին է ծառայելու։


Անդրադառնալով արտաքին հետախուզության գործառույթը ԱԱԾ-ից տարանջատելու և առանձին ծառայություն ստեղծելու նպատակներին՝ Ստեփան Դանիելյանը նշեց, որ ընդհանրապես ողջ աշխարհում այդ կառույցներն առանձին են աշխատում, որը նորմալ երևույթ է։ «‎Խնդիրը հետևյալն է՝ ինչո՞ւ են առանձնացրել, և ո՞ր երկրի մասնագետներն են դասընթացը անցկացնում, և հակահետախուզական ծառայությունը ո՞ր երկրներում է գործելու։ Հիմական ինֆորմացիան բացահայտված չէ։»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան