copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:12 02-10-2023

Մենք վերահաստատում ենք մեր վճռականությունը՝ պայքարելու Արցախի համար․ 5165 շարժում

5165 շարժումը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է.

«Հարգելի՛ հայրենակիցներ, մենք վերահաստատում ենք մեր վճռականությունը՝ պայքարելու Արցախի համար, անկախ նրանից, որ Արցախը հայաթափվել է։

Մենք պահանջում ենք, որ Հայաստանի Հանրապետությունն արձանագրի հետևյալ իրողությունները․

• Արցախի Հանրապետությունը բռնազավթված է Ադրբեջանի կողմից։

• Արցախի Հանրապետությունը շարունակում է պահպանել իր դե յուրե գոյությունը՝ հիմնված Արցախի ժողովրդի ազատ կամաարտահայտության վրա՝ միջազգային իրավունքի բոլոր նորմերին համապատասխան։

• Որևէ պաշտոնյա իրավասու չէ չեղարկել Արցախի Հանրապետության գոյությունը, ուստի Արցախի Հանրապետության նախագահի հրամանագիրն առոչինչ է, հատկապես հաշվի առնելով, որ այն ստորագրվել է ժողովրդի ֆիզիկական բնաջնջման սպառնալիքի ներքո։

Անկախ ՀՀ գործող իշխանությունների հանդեպ մեր ունեցած վերաբերմունքից ու վերապահումներից, մենք պահանջում ենք նաև, որ Հայաստանի Հանրապետությունը հանդես գա Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչմանն ուղղված գործունեությամբ։

Վերստին հայտարարում ենք, որ անթույլատրելի է Հայաստանի Հանրապետության կողմից որևէ փաստաթղթի ստորագրումը, որը կճանաչի Արցախն Ադրբեջանի կազմում։ Արցախցիների վերադարձն իրենց հայրենի օջախներ և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման միջազգային ճանաչումը շարունակում է հանդիսանալ մեր գերակայությունը։

Կոչ ենք անում հասարակական, քաղաքական բոլոր միավորներին համագործակցել այս օրակարգի շուրջ»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում