copy image url
Ներքին Արտաքին 2 տարի առաջ - 15:08 02-10-2023

ԼՂ–ից տեղահանվածների թվում 29 հազար երեխա կա. ՅՈւՆԻՍԵՖ

Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված անձանց թվում 29 հազար երեխա կա։ Տեղեկությունը հայտնում է ՄԱԿ–ի մանկական հիմնադրամի (ՅՈւՆԻՍԵՖ) իտալական բաժանմունքը։

«ՅՈւՆԻՍԵՖ-ը Գորիսում անվտանգ տարածք է ստեղծել, որտեղ ամեն օր ընդունում են շուրջ 300 երեխայի և նրանց ծնողների։ Կենտրոնում գործում է խաղահրապարակ, կրծքով կերակրող մայրերի համար կա առանձնացված տարածք, և մանուկների աջակցման ծրագրեր են գործում բարդ խնդիրները լուծելու համար»,– ասված է հաղորդագրության մեջ։

Հիմնադրամն առողջապահական մարմիններին տրամադրել է երեխաների համար նախատեսված դեղեր և անհրաժեշտ նյութեր, որպեսզի բաշխվեն այն տարածքների բժշկական հաստատություններին, որտեղ մեծ թվով տեղահանվածներ կան։

Նշվում է, որ Գորիսի և Վայքի կենտրոններում տեղադրվել է 15 շարժական բիոզուգարան, Երևանի կենտրոնում 100 ընտանիքի համար տրամադրվել են ընտանեկան հիգիենիայի փաթեթներ:
Այսօր ՀՀ կժամանեն նոր բեռներ, որոնք միջազգային կազմակերպությունը կբաշխի տեղահանված երեխաներին և ընտանիքներին:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում