copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:35 01-10-2023

Արցախցիների չնչին մասին կացարան տալով, ռեխները շաղ տալով ման են գալիս․ Նաիրա Զոհրաբյան

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է․

«120 հազար արցախցու հայրենազրկել են, բռնի տարհանել ու բռնի տեղահանվածներին միանվագ 100 հազար դրամ տալով, նրանց չնչին մասին կացարան տալով, ռեխները շաղ տալով ման են գալիս։

Իսկ իրականում մարդիկ, ում տունը սրանք հանձնեցին թուրքին, իրենք՝ փողոց-փողոց անցնելով, այս կամ այն հանրային գործչին շատ արժանապատվորեն դիմելով, վարձով տուն ու աշխատանք են փնտրում։

Հիմա ինչ եմ խնդրում՝ Արցախից անգլերենի պրոֆեսիոնալ թարգմանիչ մի երիտասարդ կնոջ համար աշխատանք է պետք։ Վստահ եմ՝ անգլերենի պրոֆեսիոնալ մասնագետի կարիք շատերը կունենան։

Իսկ արցախցի մի լավ աղջկա համար աշխատանք է պետք, թեկուզ խանութում վաճառող, կամ՝ օպերատոր, մենեջեր։
Աղջիկը Երեւանում է՝ իր բարեկամուհու տանը։

Վստահ եմ, որ կկարողանանք օգնել մեր լավ հային։ Խնդրում եմ, ով կարող է նման աշխատանք առաջարկել՝ գրի ինձ PM»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից