copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 11:15 28-09-2023

Լավրովը և Բայրամովը քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը նախօրեին հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությանը։

Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունից պարզաբանել են, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Արցախում տիրող իրավիճակը։ Հայտարարության համաձայն՝ կողմերը քննարկել են Արցախի բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման հարցերը։

Հաղորդվում է, որ Լավրովն ու Բայրամովը քննարկել են նաև 2020-2022 թվականներին ամենաբարձր մակարդակով ստորագրված եռակողմ համաձայնագրերի փաթեթի իրականացման ուղիները։


«Քննարկվել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, այդ թվում՝ հայ բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու, նրանց իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու հարցերը։ Դիտարկվել են 2020-2022 թվականներին ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի փաթեթի կյանքի կոչման ուղիները՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի մշակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ»,- ասվում է հայտարարության մեջ։

Բացի այդ կողմերն անդրադարձել են նաև երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի և պայմանավորվել տարբեր մակարդակներով հետագա շփումների շուրջ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի զինուժն Արցախի նկատմամբ իրականացրեց հերթական ագրեսիան, որի հետևանքով հայկական կողմն ունեցավ հարյուրավոր զոհեր և վիրավորներ։ Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 20-ին, Ստեփանակերտը ստիպված եղավ ընդունել Բաքվի բոլոր պահանջները՝ լուծարել և զինաթափել Արցախի պաշտպանության բանակը, առկա ողջ զինտեխնիկան հանձնել Ադրբեջանի ՊՆ-ին, ինչպես նաև բանակցություններ վարել Ադրբեջանին ինտեգրվելու օրակարգով։

Ամենից շատ դիտված

23:41 Հարյուրավոր կանայք պահանջում են ազատ արձակել Արեգնազ Մանուկյանին
13:30 Ռուսները նույնպես ընկել են Գագիկ Ծառուկյանի հետևից
15:30 Այդ տղամարդը հետապնդում էր ինձ . բռնության ենթարկված հայուհու սենսացիոն տեսանյութը ցնցել է համանցանցը
09:00 300 դպրոցների առեղծվածը․ 9 մլրդ՝ դպրոցների կառուցմանը, 18 մլրդ՝ սեյսմիկ անվտանգությանը
16:16 Փաշինյանի հետ հրապարակային վիճաբանած բժշկուհուն աշխատանքից ազատելը՝ առերևույթ քաղաքական հետապնդում է. Դանիել Իոաննիսյան
22:42 Մակրոնը նախազգուշացրել է «հակասեմիտիզմի դևերի» վերադարձի մասին
15:17 Քրոջ ողբերգական մահից օրեր անց Նորայր Նիկոյանը հրապարակում է արել
22:26 ԱՄՆ-ի և Իրանի և միջև լարվածության վերսկսումը աղետալի հետևանք կունենա․ Գուտերեշ
21:36 ԱՄՆ-ը իրանական Քեշմ կղզու ուղղությամբ արձակել է hրթիռներ
15:03 «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ 1 տարեկան երեխա է տեղափոխվել՝ բազմակի վնասվածքներով ու սրտի կանգով