copy image url
Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 21:00 27-09-2023

Ռուբեն Վարդանյանը բարձրաձայն հանդես էր գալիս Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման օգտին․ The Washington Post

Ամերիկյան հեղինակավոր The Washington Post պարբերականը հոդված է հրապարակել, որում անդրադարձել է Արցախում տեղի ունեցող զարգացումներին, ինչպես նաև նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալությանը։

Պարբերականը հղում անելով Հայաստանի իշխանություններին հայտնում է, որ չորեքշաբթի կեսօրից հետո Լեռնային Ղարաբաղից ավելի քան 47,000 մարդ փախստական է ժամանել Հայաստան։ Նշվում է, որ բնակչության զանգվածային արտահոսքն արագացել է Ադրբեջանի կողմից վիճելի շրջանի նկատմամբ վերահսկողություն հաստատելուն ընդառաջ:

Անդրադառնալով Վարդանյանի ձերբակալությանը պարբերականը հայտնում է, որ նա ձերբակալվել է այն պահին, երբ փորձել է հատել ադրբեջանական անցակետ։ The Washington Post-ը հայտնում է, որ Վարդանյանը տեղափոխվել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու և «փոխանցվել համապատասխան պետական ​​մարմիններին»։

Նշվում է, որ նախորդ շաբաթ Ադրբեջանի կողմից անսպասելի ռազմական հարձակումն Լեռնային Ղարաբաղի ինքնահռչակ կառավարությանը ստիպեց կապիտուլյացիայի ենթարկել և համաձայնել կազմաքանդել իր զինված ուժերը՝ վերջ դնելով աշխարհի ամենադաժան և ամենաերկարատև տարածքային վեճերից մեկին:

Պարբերականը հիշեցրել է նաև, որ 2020 թվականի կարճատև պատերազմի ժամանակ Ադրբեջանին հաջողվել է գրավել Արցախի տարածքի մեծ մասը, որը տասնամյակներ առաջ անցել էր հայկական վերահսկողության տակ: Միևնույն ժամանակ հրապարակման հեղինակներն ուշադրություն են հրավիրում այն բանին, որ Ռուսաստանի միջնորդությամբ հապճեպ կնքված հրադադարը անորոշ թողեց Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի մոտ 50․000 բնակչության և տարածաշրջանի մոտ 70․000 մյուս բնակիչների ճակատագիրը, որոնց մեծ մասը էթնիկ հայեր էին:

Ամերիկյան լրատվամիջոցը նշում է, որ հայ-ռուսական օլիգարխ Ռուբեն Վարդանյանը, ով դարձել էր Արցախի պետնախարար, Ադրբեջանի քաղաքականության սուր քննադատն էր և բարձրաձայն հանդես էր գալիս Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման օգտին: Պարբերականը նշում է, որ նախորդ սեպտեմբերին Վարդանյանը հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից՝ Լեռնային Ղարաբաղ տեղափոխվելու համար։

«Ռուբենը 10-ամսյա շրջափակման ժամանակ կանգնած է եղել արցախցիների կողքին և նրանց հետ միասին տուժել գոյամարտում։ Ես խնդրում եմ ձեր աղոթքներն ու աջակցությունը՝ ամուսնուս անվտանգ ազատ արձակումն ապահովելու համար»,- նշել է Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, որի խոսքը նույնպես հրապարակվել է հոդվածում:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում