copy image url
Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 00:06 23-09-2023

Թուրքիայից 123 իրավապաշտպաններ հանդես են եկել կոչով՝ հաջակցություն Արցախի

Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Թուրքիայում բնակվող թվով 123 իրավապաշտպան հայտարարություն է տարածել ի պաշտպանություն Արցախի (Լեռնային Ղարաբաղի)։

Հայտարարության տեքստում ասվել է․

« - Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի (Արցախ) դեմ այս հարձակումն իրականություն է դառնում միջազգային հանրության լուռ ուղեկցությամբ և Թուրքիայի ու Իսրայելի բացահայտ աջակցությամբ։
- Առկա է բացահայտ էթնիկ զտման և ցեղասպանության վտանգ։

- Բաքվի նպատակը Լեռնային Ղարաբաղը լրիվ վերահսկողության տակ վերցնելն ու հայ ժողովրդին իրենց՝ դարեր ի վեր ապրած հողերից քշելն է, իսկ եթե դիմադրեն՝ նրանց գոյությանը վերջ տալն է։

- Բաքուն այժմ ցանկանում է ոչնչացնել հայկական ներկայությունը Ղարաբաղում՝ Արցախում, այնպես, ինչպես ոչ մի քար չթողեց Նախիջանի Ջուլֆայի հայակական գերեզմանոցում։

- Ներքոստորագրյալ թուրքիացիներս տեսնում ենք, որ միջազգային հանրությունը բավարար զգայունությամբ չի գործում զարգացումների նկատմամբ և անհանգստությամբ ենք հետևում իրավիճակին։ Կրկնում ենք, ցեղասպանությունները կանխելը չի նշանակում սպասել, որ դրանք տեղի ունենան և հետո միջամտել։

- Կոչ ենք անում բոլոր պետություններին, միջազգային կազմակերպություններին՝ ՄԱԿ-ի գլխավորությամբ և միջազգային հանրությանը՝ որդեգրել ակտիվ դիրքորոշում։

- Շրջանում արգելափակման մեջ գտնվող քաղաքացիների անվտանգ վայրեր տեղափոխման համար շտապ մարդասիրական օգնություն պետք է սկսվի։ Հրադադարը պետք է վերածվի տևական հրադադարի։ Պետք է երաշխավորվեն Ղարաբաղի ժողովրդի ազատ ապրելու պայմանները, որոնցից օգտվում է յուրաքանչյուր երկրի քաղաքացի»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում