copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:13 18-09-2023

Մարության, Թևանյան և Հանրային Ձայն կոալիցիան եթե չկայանա, ապա դրա ուղիղ պատասխանատվությունը Մարության Հայկինն է

Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայկ Մարությանի առաջարկները, ի տարբերություն Անդրանիկ Թևանյանի առաջարկի, ողջամիտ չեն ու չեն կարող Երանի իշխանությունում ՔՊ–ից վերջնական ազատվելու հնարավորություն դառնալ։

Մարությանի առաջարկը, թե առանց նախապայմանի ինձ ընտրեք քաղաքապետ և ես իմ 14 մանդատով քաղաքը կառավարեմ, իսկ դուք ձեր ունեցած մանդատներով դարձեք ընդդիմություն՝ մեղմ ասած քաղաքի կառավարումից հեռու մարդու առաջարկ է։ Այսինքն հերիք չէ, որ Հայկը լինելու է ՀՀ իշխանության կողմից անընդունելի քաղաքապետ, որն առաջացնելու է իր ծանր հետևանքները, դեռ մի բան էլ առաջարկում է դառնալ քաղաքապետ՝ առանց ֆունդամենտի, այսինքն՝ առանց ավագանու մեծամասնության։ Սա քաղաքապետի պաշտոնի ուղիղ ինքնասպանության փորձ է։

Հետևությունս այն է, որ Հայկ Մարությանն ընդամենը քաղաքապետի պաշտոնն է ուզում, որիշ ոչինչ իրեն հետաքրքիր չի։ Բայց մոռանում է, որ մեծամասնություն ավագանին իրեն կկարողանա մեկ անգամ էլ հեռացնել քաղաքապետի պաշտոնից։

Անդրանիկ Թևանյանի առաջարկը, իմ գնահատմամբ, ամենաողջամիտն է ու հնարավոր ամենաառանց նախապայմաններինը։ Թևանյանն ասում է ես ու իմ թիմը որևէ պաշտոն չենք ուզում։ Քեզ կօգնենք դառնաս քաղաքապետ, բայց մի բան պիտի իմանանք, որ դու իսկապես համաձայն ես մեր համոզմանը և կիսում ես մեր այն պնդումը, որ Նիկոլի իշխանությունը պետք է հեռացվի։

Հայկ Մարությանի ընդդիմություն դառնալուց հետո բոլոր հրապարակային ելույթները, այդ թվում նրա ներկայացումը, վկայում են, որ ինքը ոչ միայն համաձայն է այդ դիրքորոշմանը, այլ մի բան էլ ստանձնել է դա անելու պատասխանատվություն։ Ուստի՝ Թևանյանը Մարությանին որևէ արտասովոր կամ որևէ նոր բան չի առաջարկում։

Այսպիսով պետք է արձանագրեմ, որ այս պայմաններում Հայկ Մարության, Անդրանիկ Թևանյան և Հանրային Ձայն կոալիցիան եթե չկայանա, ապա դրա ուղիղ պատասխանատվությունը Մարության Հայկինն է։

Ինչ վերաբերվում է Հայկ Մարությանի երկրորդ առաջարկին, այն է՝ գնալ արտահերթ ընտրությունների, ապա դրանից, իմ համոզմամբ, շահելու է հենց Անդրանիկ Թևանյանը»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում