copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:20 18-09-2023

Լանջախաչեր և մեդալներ են տարել, որոնք նվիրել էին Հռոմի պապերը, Վազգեն Վեհափառը․ թալանել են Միքայել Աջապահյանի կեցավայրը

Օրեր առաջ թալանել են Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի կեցավայրը։

Սրբազանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ դեպքը տեղի է ունեցել իր բացակայության ընթացքում։

«Ես Հայաստանի Հանրապետությունում չէի, շաբաթ օրն եմ վերադարձել, բայց դեպքի մասին տեղեկացել եմ նախքան վերադառնալս, ամենայն հավանականությամբ գողությաւոնը տեղի է ունեցել դրա նախորդ գիշերը՝ հինգշաբթի օրը։ Լանջախաչեր են տարել, որոնք ինձ նվիրել էին Հռոմի պապերը, Վազգեն Վեհափառը։ Հուշամեդալներ են տարել, որոնք դարձյալ Հռոմի պապերից, պատրիարքներից ստացված նվերներ էին, որոնք ինձ համար հոգևոր արժեք էին, ոչ թե նյութական»։

Հարցին՝ նախկինում գողության դեպքեր եղե՞լ էին, Սրբազանը պատասխանեց․ «Նման դեպքեր եղել էին նախկինում, բայց կոնկրետ ինձ հետ չէր պատահել»։

Ճշտող հարցին՝ սա ընդամենը գողությո՞ւն է համարում, թե՞ պայմանավորված է իր ակտիվության հետ, Սրբազանը պատասխանեց, որ ընդամենը գողություն է։

Միքայել Աջապահյանը նաև փոխանցեց, որ իրավապահները աշխատում են, որպեսզի գողությունը բացահայտվի։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում