copy image url
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:17 14-09-2023

Տպավորություն է, որ 500 մանկապարտեզի ծրագիր էլ դուք եք անելու ձեր ոլորտում. Փաշինյանը՝ Վարդապետյանին

Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտնեց, որ Գլխավոր դատախազությունում գործեր են քննվում Երևանի թվով 24 մանկապարտեզի վերաբերյալ։

Դրանք այն մանկապարտեզներն են, որոնք առերևույթ նախնական տվյալներով ապօրինի կերպով օտարվել են մասնավոր անձանց:

«Գլխավոր դատախազությունը խնդիր է դրել այդ մանկապարտեզները կամ, եթե հնարավոր չէ համարժեք տարածքները, կամ համարժեք ֆինանսական միջոցները վերադարձնել Երևանի և պետական բյուջե»,-ասաց Փաշինյանը:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հայտնեց, որ այդ բոլոր մանկապարտեզներն այսօր արդեն չկան, քանի որ բիզնեսի տեսանկյունից արժեքավոր տեղերում են եղել և օտարվելուց հետո վերածվել են կա՛մ բարձրահարկերի, կա՛մ տնտեսվարման այլ կառույցների:

Նա նաև տեղեկացրեց, որ դրանք էժան գներով են օտարվել որոշակի շրջանակի անձանց, այդ պատճառով էլ հակակոռուպցիոն գործերի շրջանակում են քննվում և նման գործեր կան նաև մարզերում:

Փաշինյանն արձագանքեց.

«Նենց տպավորություն է, որ 500 մանկապարտեզի ծրագիր էլ դուք եք անելու ձեր ոլորտում»:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում