copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:38 14-09-2023

Հայկ Մարությանը երկմտում է՝ վերցնել ավագանու մանդատը, թե ոչ․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեւանի քաղաքապետի պաշտոնի համար պայքարը թեւակոխում է վճռորոշ փուլ, եւ օրեր անց պարզ կդառնա՝ ընտրապայքարին միացած քաղաքական ուժերից ով ինչքան ձայն է հավաքելու:

Մեր աղբյուրները փոխանցում են, որ Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը մտադիր չէ պահպանել ավագանու իր մանդատը եւ քաղաքապետ չընտրվելու պարագայում պատրաստվում է հրաժարվել դրանից ու անցնել իր սիրելի գործին՝ դերասանությամբ գումար աշխատելուն: Այն, որ Մարությանը չի կարող հավաքել բավարար ձայներ ու դառնալ քաղաքապետ, պարզ է նույնիսկ իր համար ամենալավատեսական հարցումների արդյունքներից, որոնք արվել էին նրա կողմից քաղաքապետի պաշտոնը լքելու պահին եւ այս տարվա սկզբին. հիմա նրա բարձր վարկանիշը զգալի անկում է ապրել:

Եթե մեր տեղեկությունները հաստատվեն (իսկ դրանք ճշտելու համար մենք չունենք հնարավորություն, քանզի Մարությանն ու իր թիմը չեն արձագանքում մեր զանգերին, եւ առիթ էլ չունենք կասկածելու մեր տեղեկությունների աղբյուրների վրա), ապա Մարությանը, կարծես թե, եկել է խաղալու հերթական շոուն եւ հեռանալու»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

16:07 Արմավիրում սովի մատնված հայրն ու որդին նախկինում բարեկեցիկ են ապրել․ նոր մանրամասներ
14:31 Մալենկով, Բաղդասարյան, Սիմոնյան. նույնիսկ ԱԽ կայքում քարտուղարը չորրորդն է
21:10 Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը արմատից պոկվել և ամբողջությամբ փակել է ճանապարհը
21:24 Բացահայտվել են եկեղեցիներից կատարված գnղությունները․ երկու անձ ձերբակալվել է․ ՆԳՆ
09:13 Պարզվում է` «Ֆրի նյուզ»-ը վնասով է աշխատում
16:59 Անճանաչելիորեն փոխված. բարիատրիկ վիրահատությունից հետո Կարեն Ասլանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել
21:02 ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանով կուղարկվի ցորենի հերթական խմբաքանակը՝ 8 վագոն
20:27 Թրամփը մինչև 100% մաքսատուրք է սահմանել ԱԹՍ-ների և դրանց մասերի ներմուծման համար
22:36 Ադրբեջանում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
23:27 Ղարաբաղից տեղահանված, վարորդական իրավունքից զրկվածները, կարող են առանց քննության կրկին ձեռք բերել դրանք. նախարար