copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 09:02 13-09-2023

Ինչ ունեցվածքով է հեռանում ՊԵԿ նախագահի տեղակալը․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի N 934-Ա որոշմամբ, «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, 2023 թվականի սեպտեմբերի 15-ից ազատվելու է պաշտոնից։ Սողոմոնյանը ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնին նշանակվել էր 2021 թվականի հոկտեմբերի 6-ին։

Նա համատեղ սեփականությամբ հայտարարագրել է մեկ բնակարան բազմաբնակարան շենքում եւ մեկ ավտոտնակ, որոնք ձեռք է բերել 2019 թվականին Երեւանի Արաբկիր վարչական շրջանում։ ՊԵԿ նախագահի արդեն նախկին տեղակալ Սողոմոնյանը մեկ բնակարան էլ հայտարարագրել է Կենտրոն վարչական շրջանում, որը փաստացի պատկանում է այլ անձի, սակայն շահագործվում է նրա կողմից։ Ուսումնասիրելով հայտարարագիրը՝ հասկացանք, որ Կենտրոնում գտնվող բնակարանը եւս գնված է հիփոթեքով։ Ծովինար Սողոմոնյանը մինչ պաշտոնը ստանձնելն ունեցել է մեկ մեքենա՝ 2001 թվականի արտադրության, HONDA մակնիշի, սակայն պաշտոնը ստանձնելուց հետո՝ 2022 թվականին, նա 1մլն 900 հազար դրամով ձեռք է բերել 2015 թվականի արտադրության, HYUNDAI մակնիշի մեքենա։

Սողոմոնյանի բանկային ավանդները կազմել են 2 հազար 500 դոլար եւ 900 հազար դրամ, բանկային հաշիվների մնացորդները կազմել են 464 հազար դրամ։ Նրա հաշվետու տարվա եկամուտները կազմել են 16 մլն 211 հազար դրամ, որը աշխատանքի վարձատրություն է ՀՀ պետական եկամուտների կոմիտեից։ Նախկին տեղակալի ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 54 մլն 310 հազար դրամ, որը 2 բնակարանների եւ մեկ ավտոտնակի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։
Վարկի մարմանն ուղղել է 7 մլն 379 հազար դրամ։

Հիշեցնենք, որ Ծովինար Սողոմոնյանը նախկինում եղել է ֆինանսատնտեսագիտական վարչության պետ ՀՀ կառավարության աշխատակազմում, դրանից հետո նա եղել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ: Շարունակելով տեղակալի կարիերան՝ նա նշանակվել է ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

15:52 Զոհեր և վիրավորներ Ուկրաինայում՝ ռուսական հարվածների հետևանքով
22:16 Մահացել է ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կինը
13:32 Մարգարիտա Սիմոնյանը Տիգրան Քեոսայանի անվան 14-րդ մրցանակը կհատկացնի ՀՌԳ 32-ամյա մարտիկին
14:53 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները
13:49 Այլևս կանոններ չկան. Մեդվեդևը կոչ է արել հրաժարվել Հաագայի կոնվենցիաներից
22:35 Արման Ծառուկյանն աստղային «շաբաշ» է տվել ամուսնացող զույգին
14:38 Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելն ու դրանով հպարտանալը համարվում են «նորմալ»
14:31 Ադրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը. Մարուքյան
17:47 Եթե փակեք Հորմուզի նեղուցը, այլևս երկիր չեք ունենա. Թրամփ
20:44 Լեհաստանին և Ուկրաինային քաղաքական հակամարտության մեջ ներքաշելը ռազմավարական սխալ է․ Տուսկ