copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:34 11-09-2023

Հռոմի ստատուտը Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների հետ ոչ մի կապ չունի․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տալիս Հանրային հեռուստաընկերությանը՝ հյուրընկալվելով Պետրոս Ղազարյանին։

Պետրոս Ղազարյանի հարցին, թե ինչ իրավիճակ է սահմանին, Փաշինյանը հաստատեց, որ Ադրբեջանը Հայաստան-Ադրբեջան սահմանին զորքերի որոշակի կուտակում ունի, նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ։

Պետրոս Ղազարյանի դիտարկմանը, թե այս հարցով առաջին հեռախոսազանգը տրամաբանորեն պետք է Վլադիմիր Պուտինին լիներ, Փաշինյանն ասաց․ «Իրականում առաջին զանգը հենց Ռուսաստանի նախագահին է եղել և առաջին զանգերը հենց Ռուսաստանի նախագահին են եղել, որովհետև վերջերս այս իրավիճակի հեը կապված խոսել եմ Ռուսաստանի նախագահի հետ և մյուսների հետ չեմ խոսել։ Այդ զանգերի նպատակը և իմաստը այն գործընկերներին, ովքեր տեղեկացված չեն կամ մեծ հավանականությամբ որոշ նրբություններից տեղեկացված չեն, նրանց այդ նրբությունները փոխանցված են, իսկ Ռուսաստանի նախագահը այս իրավիճակի շուրջ վստահաբար տեղեկացված է, որովհետև ես ձեր ուշադրությունը ուզում եմ հրավիրել, որ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման և Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամը սկսվում են նախորդ տարվա դեկտեմբերից։ Նախորդ տարվա դեկտեմբերից մինչև այս պահը մեկ տասնյակից ավելի հեռախոսային զրույցներ եմ ունեցել ՌԴ նախագահի հետ, իսկ նոր գործընկերների հետ նոր իրավիճակի հետ կապված տեղեկություններ կան, որոնք, կարծում եմ, պետք էր և արժեր կիսել նրանց հետ, իսկ ՌԴ նախագահի հետ դրասնք վաղուց կիսել ենք»։

Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին և մեր դեսպանին առաջին անգամ բողոքի նոտա հղելու փաստին, ինչպես նաև Աննա Հակոբյանի՝ Կիև այցելությանը, Փաշինյանը նկատեց, իր կնոջ այցը Կիև անհարկի քաղաքականացվում է։

«Պետք է արձանագրեմ, որ Հռոմի ստատուտը ամենևին էլ մեր կառավարության օրոք չի ստորագրվել, նաև նախկինում չի վավերացվել այն պատճառով, որ Սահմանադրական դատարանը եզրակացրել է, որ այն հակասում է Սահմանադրությանը, բայց դուք գիտեք, որ 2015 թ․ մենք նոր խմբագրությամբՍահամանադրություն ունենք և այդ հակասությունները վերացված են»,- նկատեց Փաշինյանը։

Փաշինյանը նկատեց նաև, որ Հարավային Կովկասի նկատմամբ ուշադրության որոշակի պակաս կա։

«Մենք այսօր փորձում ենք օգտագործել այն գործիքակազմը, որը կարող է մեզ հասու լինել, ընդհակառակը մեր սահմանային անվտանգության մեջ գործոններ ավելացնելու, որոնք մեզ կօգնեն։ Հռոմի ստատուտը Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների հետ ոչ մի կապ չունի։ Ինչո՞ւ ենք մենք վավերացնում․ որովհետև ուզում ենք, որ 2022 թ․ սեպտեմբերի, 2021 թ․ մայիսի դեպքերը միջազգային քրեական դատարանում քննության առարկա դառնան, և սա ևս մեկ գործոն է, որ կարող է էական ազդեցությւոն բերել մեր անվտանգության աստիճանի մեծացմանը, երբ ՀԱՊԿ-ն չի կատարել և չի կատարում Հայաստանի նկատմամբ իր պարտավորությւոնները։»։

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը