copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 18:01 11-09-2023

Հավանաբար, պարոն Փաշինյանի հետ կխոսեմ․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում տեղի ունեցող G20 Գագաթաժողովի շրջանակներում հրավիրված մամուլի ասուլիսում խոսել է Արցախում կայացած նախագահական ընտրությունների ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կայանալիք հնարավոր հեռախոսազրույցի մասին։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

«Իլհամ Ալիևի հետ այս թեմայի շուրջ խոսեցի: Այս խոսակցությունից հետո էլ հավանաբար պարոն Փաշինյանի հետ կխոսեմ: Իհարկե, տարածաշրջանը խաղաղության հրավիրելուց բացի այլ ճար չունենք: Բայց իհարկե Ղարաբաղում, հատկապես Խանքենդիում այս պահին արված քայլերը ճիշտ քայլեր չեն: Հնարավոր չէ դրանք ընդունելը: Եվրոպական միության անդամ երկրներն էլ դա չեն ընդունում»։

Թուրքիայի նախագահը շեշտել է, որ ՀՀ վարչապետի հետ կայանալիք զրույցի ընթացքում այդ թեմային անդրադառնալու է և հայտնելու է իրենց համար այդ ընտրությունների ընդունելի չլինելը։

Հիշեցնենք, որ Արցախի Ազգային ժողովի արտահերթ նիստում, գաղտնի քվեարկությամբ, Սամվել Շահրամանյանն ընտրվեց Արցախի նախագահ։ Ըստ Արցախի խորհրդարանի՝ քվեարկությանը մասնակցել է 23 պատգամավոր։ Շահրամանյանն ընտրվել է ձայների 22 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում