Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:30 10-09-2023

Մեզ համար կարմիր գիծ չէ Ստեփանակերտ-Ակնա ճանապարհը, բայց այն չի կարող այլընտրանք լինել Քաշաթաղի միջանցքին

«Մեզ համար կարմիր գիծ չէ Ստեփանակերտ-Ակնա ճանապարհը, որովհետև մենք ունենք Ստեփանակերտ-Հադրութ ճանապարհ, Ստեփանակերտ-Քարվաճառ, Ստեփանակերտ-Շուշի, այս ճանապարհը տանում է հայրենիքի այն հատվածը, որն օկուպացված է թշնամու կողմից, այսինքն՝ մենք չենք կարող մերժել այդ ճանապարհները։ Մենք մերժում ենք այդ ճանապարհով ադրբեջանական բեռների ներկրումը և նաև ցանկացած բեռ, որը կներկրվի թշնամու վարորդներով, թշնամու մեքենաներով»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով Արցախի իշխանությունների որոշմանը՝ Ասկերան քաղաքով ռուսական բեռների մուտքի թույլտվությանը։

Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ իրենք ոչ մի խնդիր չեն տեսնում, եթե այդ բեռները Արցախ մտնեն ռուսական մեքենաներով և ռուս վարորդներով։ «Մենք միաժամանակ նշում ենք, որ այդ ճանապարհը չի կարող այլընտրանք լինել Քաշաթաղի միջանցքին։ Այս ճանապարհը կարող է ժամանակավոր միջոց լինել, բայց դա չի կարող փոխարինել Քաշաթաղի միջանցքին։ Ես նորից եմ կրկնում, որ Ստեփանակերտ-Ակնա ճանապարհը մեր հայրենիքի մի հատվածն է, որն օկուպացված է թշնամու կողմից»,- ընդգծեց Արցախի ԱԺ ընդդիմադիր խմբակցության պատգամավորը։

Հակոբյանի խոսքով՝ նախկինում ևս բեռների հետ կապված առաջարկներ եղել են ռուս խաղաղապահների կողմից, որոնք քննարկվել են, բայց ինչպես միշտ ադրբեջանական կողմի մեղքով այդ պայմանավորվածությունները խախտվել են։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի Հանրապետության իշխանությունները, ելնելով Ադրբեջանի կողմից իրականացվող լիակատար շրջափակման հետևանքով առաջացած սուր հումանիտար խնդիրները մեղմելու անհրաժեշտությունից, որոշել են թույլ տալ Ասկերան քաղաքով ռուսական բեռների մուտքը Արցախ։

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն՝ անդրադառնալով Արցախի նոր նախագահի ընտրությանը ասաց, որ այն արցախցիների մոտ հույս է արթնացրել, որովհետև Սամվել Շահրամանյանն ի տարբերություն Արայիկ Հարությունյանի ունակ կլինի ինքնուրույն որոշումներ կայացնել։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան