Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 10:22 07-09-2023

Արթիկի վիճակը շատ վատ է. արթիկցի կինը՝ Նիկոլ Փաշինյանին

Արթիկում ունեցա չնախատեսված կանգառ, որտեղ պետբյուջեի միջոցներով հիմնանորոգվել էր Սպանդարյան փողոցը. Ավելի քան կես կմ երկարությամբ փողոցի հիմնանորոգման համար հատկացվել է 124 մլն դրամ: Այս մասինֆֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նաև հավելել է. «Այնուհետև հարգանքի տուրք մատուցեցի հանուն Հայրենիքի կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակին:

Հաջորդիվ ծանոթացա Հոռոմ - Արթիկ - Ալագյազ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 4,9 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին, որոնք նախատեսվում է ավարտել այս տարի: Ծրագրի ընդհանուր արժեքը 1 մլրդ 94 մլն դրամ է, որը հատկացվել է պետական բյուջեից»:

Մի կին դիմելով Փաշինյանին ասաց. «Արթիկի վիճակը շատ վատ է, մեր հայաթները շատ ահավոր վիճակում են, անգամ տաղավար չունենք նստելու», ինչին ի պատասխան վարչապետը նշեց. «Կամաց-կամաց լավանում է»:


Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում