Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:02 01-09-2023

Մեր պարագայում «խաղաղության այդ օրակարգը» կառուցվում է «զիջել զիջելու» համար սկզբունքով․ Գոռ Գևորգյան

«Ապրելու երկիր» կուսակցության ավագանու թեկնածու Գոռ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հայաստանի Հանրապետության դեմ ադրբեջանական ագրեսիան սողացող հողի վրա «կառուցվող խաղաղության օրակարգի» տրամաբանական դրսևորումն է: Մեր պարագայում «խաղաղության այդ օրակարգը» կառուցվում է «զիջել զիջելու» համար սկզբունքով, ավելին՝ այն ուղեկցվում է գրեթե ամենօրյա ադրբեջանական հայատյաց քարոզով: Այս ամենին գումարվում է նաև այն հանգամանքը, որ փաստացի չկա որևէ միջազգային շահագրգիռ կողմ, որը կստանձներ կամ կստանձնի այդ խաղաղության երաշխավորողի դերը՝ չսահմանափակվելով միայն գթասրտորեն դատապարտող կոչերով:

2020 թ. աղետաբեր պատերազմի հետևանքները և 2021 թ. մեկնարկած «խաղաղության օրակարգը» խեղել են մեր պետության սուբյեկտայնության հետագիծը միջազգային հարաբերություններում: Հայաստանը գործոն-սուբյեկտից դարձել է շահեր սպասարկող օբյեկտ:

Քաղաքական որակապես նոր օրակարգը կարող է բերել միայն նոր քաղաքական ուժը:

Ուժ և կորով մեր տղերքին:

Ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին»:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ