copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:36 31-08-2023

Նիկոլը Հայոց ցեղասպանության մեղքը դրեց ոչ թե Թուրքիայի, այլ ռուսների վրա․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Արեւմո՞ւտք, Ռուսաստա՞ն, թե՞ Թուրքիա. ակնհայտ է ՝ Ռուսաստան։

Ի՞նչ աշխարհաքաղաքական վեկտոր պետք է ընտրի Հայաստանը։

Նիկոլն ընտրել է ո՜չ Արեւմուտքը, ո՜չ էլ Ռուսաստանը։

Նա ընտրել է Թուրքիան ու դա վաղուց ակնհայտ է։

Պատերազմից մի քանի ամիս անց նա հայտարարեց «Թուրքիայից դրական ազդակներ ստանալու» մասին, այնուհետեւ խուսափեց խոսել Հայոց պահանջատիրությունից։

Դրանից հետո հայտարարեց,որ ինքը վատ չի զգում,երբ իրեն թուրք են անվանում։

Իր ԱԳՆ-ին գործուղեց Թուրքիա։

Ինքը մասնակցեց Էրդողանի երդմնակալությանը։

Ասուլիսներից մեկի ժամանակ նա Հայաստանի անվտանգային սպառնալիք համարեց ոչ թե Թուրքիան,այլ ռուսական ռազմական ներկայությունը։

Եվ վերջապես Նիկոլը Հայոց ցեղասպանության մեղքը դրեց ոչ թե Թուրքիայի, այլ ռուսների վրա։

Նրա նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական վիլայեթ։

Դա ձեռնտու է նաեւ Արեւմուտքին,քանի որ Էրդողան-Ալիեւ-Փաշինյան նոր եռամիասնությունը տարածաշրջանից կարող է հեռացնել ռուսներին։

Արեւմուտքն ուզում է տարածաշրջանն առանց ռուսների,Թուրքիան ՝ Հայաստանն առանց ռուսական ռազմաբազայի եւ հայաստանակենտրոն ուժերի դոմիանցիայի,իսկ Ադրբեջանը ՝ Արցախն առանց հայերի ու ռուս խաղաղապահների։

Իսկ ի՞նչ է ուզում Նիկոլը. իր աթոռը։

Իրավիճակը նման է 100 տարի առաջվա վիճակին։

Այն ժամանակ սխալ արեւմտյան, իսկ հետագայում հակառուսական կողմնորոշումը հանգեցրեց աղետալի Ալեքսանդրապոլի պայմանագրի կնքմանը,որի համաձայն ՝ Հայաստանի Հանրապետության տարածքը մոտ 10.000 վերստ էր կազմում։

Եվ միայն Հայաստանի խորհրդայնացումը հնարավորություն տվեց 10.000-ի փոխարեն ունենալ 29,8 հազար քառ.կմ տարածքով Հայաստան։

Իսկ եթե Արեւմուտքի «կուտը» չուտեինք ,ապա կարծում եմ ե’վ Արցախը,ե’վ Նախիջեւանը կլինեին Հայաստանի անբաժան մաս, բայց դա այլ մասնագիտական քննարկման թեմա է։

Հայաստանը վաղուց պետք է կատարեր իր ընտրությունը անկախ պետականության պահպանում ՌԴ-ի հետ, իրական դաշնակցության զարգացում։

Հայ-ռուսական դաշինքը ամենից արդյունավետ աշխարհաքաղաքական վեկտորն է ե’ւ ՀՀ-ի,ե’ւ Արցախի համար»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում