Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 21:15 29-08-2023

Ով է ՔՊ-ի քաղաքապետի իրական թեկնածուն․ Փամբուխչյանի պատասխանը՝ թիմակցի աղմկահարույց հայտարարությանը

Մինչ Տիգրան Ավինյանն ու ՔՊ-ականները մայրաքաղաքում ակտիվ քարոզարշավ են իրականացնում, երևանցիներից ձայներ խնդրում, նրանց թիմակիցը՝ 2018 թվականին տեղի ունեցած «հեղափոխության» մասնակից, «Հեղափոխության պահապաններ» խմբի ղեկավար, Ալեն Սիմոնյանի, ապա Արտակարգ իրավիճակների նախարարի օգնական աշխատած Հայկ Ստեփանյանը փնովում է Փաշինյանի իշխանությանը, մասնավորապես Տիգրան Ավինյանին։

Օրեր առաջ Հայկ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հերթական անգամ Ավինյանին փնովելուց հետո աղմկահարույց հայտարարություն էր արել, թե ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն բոլորովին այլ մարդ է, և որ նա օրումեջ ԱՄՆ է մեկնում։

Oragir.News-ը Երևանի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շտաբի ղեկավար Արմեն Փամբուխչյանին հարցրեց, թե ինչպես կմեկնաբանի երբեմնի օգնականի հայտարարությունը, սակայն նա հրաժարվեց պատասխանել։

«Ես բան չունեմ մեկնաբանելու»,- ասաց նա։

Ճշտող հարցին՝ չկա՞ նման բան, Փամբուխչյանը ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց, պարզապես կրկնեց նունը՝ մեկնաբանելու բան չունի։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ