copy image url
Ներքին 3 տարի առաջ - 09:10 29-08-2023

Երևան-Կապան և Կապան-Երևան չվերթները չեն կայանում. Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

«Անցած շաբաթ Սյունիքի մարզ այցելած Նիկոլ Փաշինյանը թեպետ հավաստիացրեց, որ Կապանի օդանավակայանն այսուհետ կանոնավոր կաշխատի, կլինեն Երեւան-Կապան եւ Կապան-Երեւան ուղղություններով թռիչքներ, սակայն չվերթները չեն կայանում։

Չնայած պաշտոնապես պատճառը եղանակային պայմաններն են, սակայն մեր աղբյուրները նշում են, որ անվտանգության խնդիրներից ելնելով՝ տոմսեր գնած քաղաքացիները դրանք հետ են վերադարձնում։

Հիշեցնենք, որ վարչապետի պատվիրակությունը Սյունիք մեկնեց ուղղաթիռով, իսկ հաջորդ օրն ադրբեջանցիները կրակեցին օդանավակայանի վրա։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Փաշինյանի այցից հետո գրեթե ամեն օր օդանավակայանին հարակից համայնքներում կրակոցներ են լսվում։

Ի դեպ, նախատեսվում էր, որ օգոստոսի 28-ի չվերթով Կապանից Երեւան պիտի վերադառնար Սյունիքում գտնվող Աննա Հակոբյանը, սակայն, որոշ տեղեկություններով, նա առավոտյան շուտ Երեւան է ճանապարհվել ավտոմեքենայով»։


Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում