Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 15:10 26-08-2023

3-ական բնակարան , 26 միլիոնը գերազանցող դրամական միջոցներ․ 3 թեկնածուների հայտարարագիրը

Oragir.News-ը շարունակում է ներկայացնել Երևանի քաղաքապետի թեկնածուների հայտարարագրերը։ Այս անգամ կներկայացնենք «Լուսավոր Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանի, «Հանրապետություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանի և «Մայր Հայաստան» դաշինքի թեկնածու Անդրանիկ Թևանյանի հայտարարագրած ունեցվածքը։

Արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանն հայտարարագրել է 3 բնակարան և 1 ավտոտնակ։ Բնակարաններից երկուսը Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում են, մեկը՝ Արաբկիրում։ Զեյնալյանը հայտարարգրել է նաև Toyota RAV մակնիշի ավտոմեքենա։

Զեյնալյանի տարեկան եկամուտը կազմել է շուրջ 11 մլն 440 հազար դրամ, որից 1 մլն 191 հազար դրամը պետությունից ստացած կենսաթոշակն է, մնացած գումարը ստացվել է ձեռնարկատիրական գործունեության արդյունքում։

Զեյնալյանը հայտարարագրել է նաև 24 մլն 240 հազար դրամ, 110 հազար դոլար և 4500 եվրո դրամական միջոցներ։

Երևանում 3 բնակարան և մեկ Mercedes benz մակնիշի ավտոմեքենա է հայտարարագրել նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության թեկնածու Դավիթ Խաժակյանը։

Նրա տարեկան եկամուտը կազմել է 29 մլն 827 հազար դրամ, որից 865 հազար դրամը նա ստացել է որպես փոխհատուցում Երևանի քաղաքապետարանից, իսկ 1 մլն 152 հազար դրամը՝ Ազգային ագրարային համալսարանից, մնացած 27 մլն 810 հազար դրամը տեղեկատվական տեխնոլոգաների ոլորոտում աշխատանքի դիմաց ստացած աշխատավարձն է։

Ի տարբերություն նախորդ թեկնածուների՝ «Մայր Հայաստան» դաշինքի թեկնածու, ԱԺ Հայաստան խմբակցության նախկին պատգամավոր Անդրանիկ Թևանյանը հայտարարագրել է մեկ բնակարան Երևանի Կենտրոն համայնքում, մեկ ավտոտնակ և հողամաս Կոտայքի մարզում։

Թևանյանը հայտարարագրել է նաև 2018 թ. արտադրության «Հոնդա» մակնիշի ավտոմեքենա։

Թեկնածուի տարեկան եկամուտը կազմել է 9 մլն 379 հազար դրամ, որը ՀՀ ԱԺ-ից ստացած աշխատավարձն է։

Նա նաև հայտարարագրել է 25 մլն դրամ 110 հազար եվրո կանխիկ դրամական միջոցներ և 120 հազար դոլար և 138 հազար դրամ՝ անկանխիկ դրամական միջոցներ։

Ամենից շատ դիտված

09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք
19:25 Բաքվի Խաթայի շրջանում նավթի պահեստների տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել
17:36 ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ
22:45 Բերման են ենթարկվել «Նարդոսցի Սերգուլիկը», «Փումփուլիկը», «Սնայպերչիկը», «Բեթմենը», «Խուճուճիկը», «Խուտուտիկը», «Այֆոնչիկը»
22:08 Իրանի առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեին ուղերձ է հղել հարևան երկրներին
18:00 ԻՆՍՏԱ NEWS. Ինչպես հայտնի ֆուդ բլոգերից դարձավ բորտուղեկցորդուհի․ The Bites բլոգի կյանքի կտրուկ փոփոխությունները
19:02 Լեհաստանում հայտնաբերված նավթագազային խոշոր հանքավայրը մտահոգություն է առաջացնում
21:01 Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից․ ՓԾ