Ներքին 2 տարի առաջ - 17:50 25-08-2023

Թուրքիան առանց որևէ նախապայմանի ճանաչել է Հայաստանի անկախությունը․ Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը անդրադարձել է Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ Նիկոլ Փաշինյանի ուղերձին։

Վրթանեսյանը մասնավորապես գրել է.

«Օգոստոսի 23-ին հատուկ չէի անդրադարձել անկախության հռչակագրի մասին Նիկոլի ստոր և սադրիչ հայտարարությանը, թե իբր «սխալ խոսույթի պատճառով» կորցրեցինք ՀՀ անկախությունը 1920 թվականին, և թե իբր մեր անկախության հռչակագիրն է Թուրքիայի և Ադրբեջանի հետ կոնֆլիկտի արմատը, այլ ոչ թե վերջիններիս ագրեսիվ, բռնապետական, ծավալապաշտական ռեժիմները։

Ստորև՝ 2 փաստ...

ՓԱՍՏ №1

1905 թվական. այսօրվա ադրբեջանցիների նախնիները (ռուսների ասած՝ կովկասյան թաթարները, վրացիների ասած՝ թաթարները), Ռուսական կայսրության իշխանության դրդմամբ Բաքվում հայերի կոտորած են կազմակերպում։ Ջարդեր են լինում նաև Նախիջևանում։ Էրիվանի նահանգի տարբեր վայրերում հայերը կազմակերպված դիմադրություն են ցույց տալիս, ըստ այդմ ոչ թե ջարդեր են լինում, այլ բախումներ։ Այս թշնամությունը և կռիվները շարունակվում են մինչև 1920 թվական, երբ բոլշևիկները գրավում են Ադրբեջանը և Հայաստանը։

Այսինքն՝ թե՛ մինչև առաջին հանրապետության հռչակումը, թե՛ դրանից հետո հայ-ադրբեջանական կոնֆլիկտը կար։

«Սխալ խոսույթներից» խոսելով՝ Նիկոլը պատմություն չիմացող մարդկանց դիմաց մի սայլ է դնում, ձին հետևից կապած, ու ասում է. «Սխալ սայլ է, սխալ ձի է, տեսե՛ք, որ տեղից չի կարող շարժվել»։

ՓԱՍՏ №2

Ներկայիս Հանրապետության անկախության հռչակագիրը ընդունվել է 1990 թվականի օգոստոսի 23-ին։
Նույնիսկ մինչև անկախություն հռչակելը Լիտվան Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ է հաստատում (օգոստոսի 4-ին)։ Նույն տարվա նոյեմբերի 11-ին Ռումինիան է ճանաչում ՀՀ անկախությունը։

Իսկ հիմա ուշադրությունը. դեկտեմբերի 16-ին Հայաստանի անկախությունը ճանաչում են նաև Ռուսաստանը և ... Թուրքիան, առանց որևէ նախապայմանի։

Եթե ՀՀ անկախության հռչակագիրն այդքան կոնֆլիկտածին էր, ինչպես պնդում է Նիկոլը՝ փորձելով մեղքը ագրեսորի ուսերից հանել և դնել ագրեսիայի թիրախում հայտնված զոհի վրա, ինչպե՞ս է եղել, որ Թուրքիան առաջիններից մեկն է ընդունում Հայաստանի անկախությունը։

Թուրքիայում հռչակագրի տեքստը չէի՞ն կարդացել (վստահ եղե՛ք, կարդացել էին հրապարակումից 24 ժամվա ընթացքում)։ 2008–2009 թվականների հայ-թուրքական արձանագրություններում ՀՀ անկախության հռչակագիրը հիշատակվո՞ւմ է (ո՛չ, չի հիշատակվում)։

Այսինքն հերթական անգամ.
#խաբելապետություն
#օկուպացիա»։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը