copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:45 25-08-2023

Բնակարաններ արտերկրում, 11 մլն դրամի նվիրատվություն․ ինչ են հայտարարագրել 3 թեկնածուները  

Oragir.News-ը սկսում է ներկայացնել Երևանի քաղաքապետի թեկնածուների՝ ԿԸՀ ներկայացրած հայտարարագրերը։

Այսօր կներկայացնենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Տիգրան Ավինյանի, «Ազգային առաջընթաց» կուսակցության թեկնածու, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի և «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Մանե Թանդիլյանի հայտարարագրերը։

Ամենահարուտ հայտարարագիր ներկայացրած թեկնածուներից մեկը Հայկ Մարությանն է։

Նրա հայտարարագրած գրեթե ամբողջ անշարժ գույքը գտնվում է Չեխիայում՝ բացառությամբ մեկ բնակարանի, որը գտնվում է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում։ Չեխիայում Մարությանը հայտարարագրել է 4 հողամաս, 8 բնակելի տուն և բնակարան, 5 բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք և 5 ավտոտնակ։

Նախկին քաղաքապետը հայտարարագրել է նաև Ավան Առինջում վարձակալությամբ վերցված բնակելի տունը։

Չեխիայում գտնվող 8 անշարժ գույքի վարձակալության դիմաց նա ստացել է ընդհանուր առմամբ շուրջ 1 մլն 326 հազար չեխական կրոն, 317 մլն 140 հազար դրամ։ Մարությանը ևս 4 մլն 862 հազար դրամ ստացել է անշարժ գույքի օտարումից, 19 մլն դրամ ստացել է «Փաբլիս Հեպտա» ՍՊԸ-ից՝ մատուցված ծառայությունների դիմաց, 16 հազար եվրո՝ «Թսիրանի» ընկերությունից՝ ծառայությունների դիմաց ստացած եկամուտներն են, 4 մլն 239 մլն դրամը Նիկիտա Մոբայլից ստացված ռոյալթին է։ Եվս 57 մլն 843 հազար դրամը «ԱԱԱ փրոդեքթս»-ից ստացած շահաբաժինն է, 49 մլն 381 հազար դրամը՝ նույն ընկերությունից ստացված փոխառությունը։

Մարությանը հայտարարագրել է հետևյալ դրմական միջոցները՝ 2 մլն 265 հազար 750 չեխական կրոն, 14 մլն 950 հազար դրամ, 250 200 եվրո, ինչպես նաև 269 800 դոլար։

Մանե Թանդիլյանը հայտարարագրել է համատեղ սեփականություն հանդիսացող 2 բնակարան, որոնցից մեկը Երևանում է, մյուսը՝ Ալավերդիում։

Եկամուտներ բաժնում նա հայտարարագրել է Դավիթ Գևորգյանից ստացված 5000 դոլարի օգնությունը։ Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 180 հազար դրամ և 15 ԱՄՆ դոլար։

Տիգրան Ավինյանը հայտարարագրել է 2022 թ-ին նվիրատվության ստացած VOLKSWAGEN մակնիշի ավտոմեքենա, ինչպես նաև Խանջյան փողոցում գտնվող ավտոտնակ։

Տարվա ընթացքում ստացված եկամուտները կազմել են՝ 12 մլն 32 հազար դրամ, որը Երևանի քաղաքապետարանից ստացած աշխատավարձն է, 11 մլն դրամ՝ Արմեն Ավինյանից ստացված նվիրատվությունը, 7 մլն 200 հազար դրամ՝ կրիպտոարժույթից ստացած եկամուտը, 4 մլն դրամ՝ «Հայբիզնեսբանկից» որպես խորհրդի անդամ ստացած աշխատավարձը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում