copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:19 24-08-2023

Անկախության սպառնալիքը հենց իրենք են՝ Նիկոլն ու կապիտուլյանտների խմբակը․ Էդուարդ Շարմազանով

Եթե 1918-1920թթ.Հայոց Առաջին Հանրապետությունը ծնվեց Մայիսյան ՝Սարդարապատի,Բաշ-Ապարանի եւ Ղարաքիլիսայի հերոսամարտերից,ապա Հայաստանի Երրորդ Հանրապետությունը ծնվեց Արցախյան /Ղարաբաղյան/շարժումից։ Այս մասին գրառում է կատարել ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

«Եթե 20-րդ դարի 20-30-ական թվականներին «հայ» բոլշեւիկները սպանեցին ու կալանավորեցին Մայիսյան հերոսամարտերի առաջնորդներին՝ վերջ տալով Առաջին Հանրապետության ազգային ժառանգությանը,ապա 2018-2023թթ. նեոբոլշեւիկ նիկոլիստները հրաժարվեցին Արցախյան շարժման նվաճումներից,քանդեցին պետական ինստիտուտներն ու բանակը՝ ճանաչելով Արցախն Ադրբեջանի մաս։

Ու այս ամենը սրանք ներկայացնում են «խաղաղության » եւ «հանուն անկախության պահպանման» սոուսի ներքո։

Իսկ իրականում անկախության սպառնալիքը հենց իրենք են՝ Նիկոլն ու կապիտուլյանտների խմբակը։

1937-ի ավանդույթների համաձաձն ՝սրանք սպանում են ազգայինն ու անկախականը՝ չհասկանալով,որ 37-ի «եժովների» ու «հայ եժովա-բոլշեւիկների» օրինակով կամ գերեզման չեն ունենալու,կամ անուններն անեծք են լինելու։

Ի հեճուկս Էրդողանի,Ալիեւի ու նրանց «հայ» նիկոլիստական կամակատարների՝ Հայաստանն ապրելու է,իսկ Արցախն էլ չի ընկնելու։
Ով ի՞նչ կանի,իրեն է անելու։

Մարդ կա արժանապատիվ ննջում է ,«մարդ» էլ կա՝ անունը համազգային պարսավանքի ու ամոթի սիմվոլ է լինելու»,-գրել է նա։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում