copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:00 24-08-2023

Եթե Աղդամի ճանապարհը բացեն, մեզ ադրբեջանական անձնագրեր տան, մեր պայքարն անիմաստ է․ արցախցի կին  

Նիկոլ Փաշինյանի նկարագրած սցենարն ամենևին էլ չեմ բացառում։ Եթե ինչ որ փուլում Աղդամի ճանապարհը բացվի ու մեզ ադրբեջանական անձնագեր տան մեր պայքարի իմաստը կկորի։

Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց «Արցախի մայրիկների աջակցման կենտրոն» ՀԿ համահիմնադիր Տաթև Խաչատրյանն՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե տեղեկություններ ունի, որ ադրբեջանական կողմը մտադիր է միակողմանի բացել Բերձորի միջանցքը՝ արցախցիներին թույլ տալ դուրս գալ և արգելել դեպի Արցախ քաղաքացիների մուտքը։

«Ճիշտն ասած՝ ոչ մի քննարկման այս թեմայով չեմ մասնակցել, բայց ես նման սցենարը չեմ բացառում։ Եթե մեզ տալիս են ադրբեջանական անձնագեր, եթե բացելու են Աղդամի ժամապարհը, ապա ինչի՞ համար ենք պայքարելու։

Եթե հնարավոր լինի Ցեղասպանությունը կանխել զանգվածային տարհանմամբ՝ ապա այդ տարբերակն ավելի նախընտրելի է։ Մենք երեխաներ ունենք, ո՛չ մի մայր, ո՛չ մի ծնող չի համաձայնի մնալ ու տեսնել սեփական զավակի մահը։ Իսկ ադրբեջանցիների հետ մնալ, ապրել ոչ մեկ չի ուզում»,- եզրափակեց Խաչատրյանը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի