Ներքին 3 տարի առաջ - 16:50 24-08-2023

Երեք տարի է՝ Եռաբլուրի գերեզմանների հետիոտն հատվածները խայտառակ վիճակում են․ Մեսրոպ Առաքելյան

Ապրելու երկիր կուսակցության հիմնադիրներից Մեսրոպ Առաքելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ես և մեր թիմը պատերազմից հետո պարբերաբար այցելում ենք Եռաբլուր։

Մի քանի օր առաջ՝ հերթական այցի ժամանակ, մուտքի մոտ շատերիս մոտ մի հարց առաջացավ․

- Տեսնե՞ս՝ ճանապարհները սարքել են։

Արդեն երեք տարի է՝ Եռաբլուրի գերեզմանների հետիոտն հատվածները խայտառակ վիճակում են, սգացող ծնողները ստիպած են քայլել փոշու, կեղտի, շեբենի վրայով՝ գերեզմաններին մոտենալու համար:

Արդեն երեք տարի է՝ իշխանությունն ի զորու չէ սարքել մի քանի հարյուր մետր ճեմուղի։ Չնայած լավ էլ ի զորու են, որտեղ նկարվելու ու փիառվելու տեղ կա, օր ու գիշեր ասֆալտ են անում։

Բառեր չկան նկարագրելու այս տեսարանը։

Սրանու՞մ էլ են նախկինները մեղավոր, թե՞ ռուսներն ու ամերիկացիք։

Ո'չ, պարզապես դուք անհայրենիք սրիկաներ եք. ուրիշ բացատրություն չկա»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում