copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 13:00 21-08-2023

Թրամփը չի մասնակցի ներկուսակցական նախընտրական բանավեճի առաջին փուլին

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, ով մտադիր է մասնակցել հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրություններին, հայտարարել է, որ չի մասնակցի հաջորդ շաբաթ կայանալիք Հանրապետական կուսակցության ներկուսակցական նախընտրական բանավեճի առաջին փուլին։ Այս մասին տեղեկացնում են ամերիկյան լրատվամիջոցները՝ հղում անելով Հանրապետական կուսակցության աղբյուրներին։

Թրամփն ընդգծել է, որ իմաստ չի տեսնում այդ քննարկմանն իր մասնակցությանը, քանի որ, հասարակական կարծիքի հարցումների համաձայն, նա զգալիորեն առաջ է անցել կուսակցական մյուս թեկնածուներից։

Ավելի վաղ հրապարակված CBS-ի հարցման արդյունքների համաձայն՝ հանրապետականների 62%-ը սատարում է Թրամփին, իսկ Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսին՝ 16%-ը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կկայանան 2024 թվականի նոյեմբերին։ Դեմոկրատական կուսակցության թեկնածուն ամենայն հավանականությամբ կլինի գործող նախագահ Ջո Բայդենը, իսկ Հանրապետական կուսակցությունում պայքարն ընթանում է նախկին նախագահ Դոնալդ Թրամփի և Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսիի միջև։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել