Ներքին 2 տարի առաջ - 16:30 19-08-2023

Ինչպես արտաքինն էր գեղեցիկ, այնպես էլ՝ հոգին. Ադամ Սահակյանն այսօր կդառնար 27 տարեկան

Այսօր ապրիլյան պատերազմում զոհված Ադամ Սահակյանի ծննդյան օրն է, հերոսը կդառնար 27 տարեկան։

Ադամ Սահակյանի ծննդյան առիթով Եռաբլուր զինվորական պանթեոնում՝ նրա շիրիմին հարգանքի տուրք մատուցելու էին եկել հերոսի ընտանիքի անդամները, հարազատներն ու ընկերները, նաև մարդիկ, որոնք Ադամին ճանաչել են միայն նրա զոհվելուց հետո։

Հերոսի մայրը՝ Գայանե Անտոնյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ կեսգիշերից սկսած բազմաթիվ զանգեր և նամակներ է ստանում.Ադամի ծնունդն են շնորհավորում։

«Ադամս այսօր 27 տարեկան դարձավ։ Ցավում եմ, որ իր նման պայծառ, լուսավոր ու կարգին մարդը մեր կողքին չէ։ Այն սերը, որ կա իր անվան և անձի հանդեպ, մեզ ապրեցնում է։ Արդեն 7-րդ տարին է, որ առանց տղայիս ենք նշում իր ծնունդը։ Ինքը սիրելի կերպար է բոլորի համար, ինչպես իր արտաքինն է գեղեցիկ, այնպես էլ՝ հոգին, և ամենահետքրքիրն այն է, որ մարդիկ դա զգում են։ Առանց Ադամի մեծ ցավ ենք ապրում, ինքը պետք է լիներ, միասին պետք է նշեինք իր ծնունդը, գուցե արդեն իր սեփական ընտանիքի հետ»,- ասաց հերոսի մայրը։

Ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանը ծնվել է 1996 թվականի օգոստոսի 19-ին՝ Երևանում։ Սովորել է Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում, ավարտելուց հետո ընդունվել Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ճարտարապետա-դիզայներական ֆակուլտետ։

Ադամը բանակ զորակոչվել էր 2015 թվականին, ծառայում էր Արցախում՝ Ջրականում, 112-րդ դիրքի ավագն էր, 2016-ի ապրիլին հերոսաբար զոհվել է մարտական դիրքում։

Մանրամասները՝ տեսանյութում.


Նարեկ Խաչատրյան


Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու