Ներքին 3 տարի առաջ - 14:40 19-08-2023

Տավուշում ամեն քայլափոխի տուգանում են գյուղատնտեսական տեխնիկա շահագործող գյուղացիներին. Դանիելյան

Տավուշի մարզում ամեն քայլափոխի ծառայություն են իրականացնում պարեկները՝ կանգնեցնելով և տուգանելով գյուղատնտեսական տեխնիկա և տրանսպորտային միջոցներ շահագործող գյուղացիներին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ Հայաստան խմբակցության ՀՅԴ-ական պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

«Այս սեզոնին հիմնականում սահմանամերձ գյուղերի բնակիչները սեփական տրակտորներով և վիլիսներով ուղևորվում են հանդեր՝ ձմեռվա համար իրենց հասանելիք փայտն ու անասնախոտը բերելու, իսկ կոմբայները շահագործվում են հունձ կատարելու նպատակով։

Պահանջելով շահագործվող տրանսպորտային միջոցների փաստաթղթերը՝ պարեկները տուգանում են գյուղացիներին։

Սակայն, պետք է նկատի ունենալ, որ գյուղտեխնիկան և տրանսպորտային միջոցները ձեռք են բերվել դեռևս խորհրդային միության ժամանակաշրջանից, նրանցից որոշները մարդկանց փոխանցվել են պապից, հորից՝ առանց սեփականության փաստաթղթերի։

Խոսքը վերաբերում է նաև մի շարք տրանսպորտային միջոցների, որոնք խորհրդային միության արտադրանք են և չունեն համապատասխան փաստաթղթեր։

Պատկան մարմիններին կոչ եմ անում հրաժարվել սահմանամերձ գյուղերի բնակիչներին տուգանքների միջոցով կեղեքող այս արատավոր գործելաոճից։

Բազմիցս անդրադառնալով այս հարցին՝ առաջարկել եմ բոլոր համայնքներում հաշվառել և գրանցել գյուղատնտեսական տեխնիկան, տրամադրել համապատասխան փաստաթղթեր, որպեսզի մարդիկ կարողանան շահագործել։ Այսպիսով, յուրաքանչյուր տարի իրականացվող տեխզնման շնորհիվ գումար կփոխանցվի բյուջե։

Խնդիրը համատարած է և այն չլուծելու դեպքում շատ մարդիկ ստիպված են լինելու լքել երկիրը։
Պատկան մարմինների ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրում եմ խնդրին՝ վերահաստատելով առաջարկներս»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում