Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 20:07 14-08-2023

Ապահով և անվտանգ Երևանը մեզ համար արժեք է․ Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցությունը նախաձեռնել է «Դիմակայուն Երևան․ ինչպես ունենալ անվտանգ քաղաք» խորագրով միջոցառում։

Այն սկսվեց մեկ րոպե լռությամբ՝ հարգելով մեկ տարի առաջ «Սուրմալու»-ի պայթյունի զոհերի և այսօր Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարին զոհ գնացած քաղաքացիների հիշատակը։

«Ապահով և անվտանգ Երևանը մեզ համար արժեք է»,- իր ելույթի սկզբում հայտարարեց «Ապրելու երկիր» կուսակցության՝ Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը։

Մանե Թանդիլյանը հիշեցրեց մեկ տարի առաջ «Սուրմալու»-ի ազետի զոհերի և այսօրվա ավտովթարի զոհերի մասին, հիշեցրեց նաև երեկ պայթյունի հետևանքով բռնկված մանկական ատրակցիոնի մասին, հիշատակեց այլ աղետներ, որոնք ունեն մարդածին բնույթ։ Նա վստահություն հայտնեց, որ հնարավոր է նվազեցնել մարդածին աղետները՝ ունենալով դիմակայուն քաղաք։

«Երևանը դառնալու է արհավիրքները կանխարգելող, դրանց պատրաստ հասարակություն և համակարգ։ Առաջին հերթին պետք է նախանշենք այն չափորոշիչները, որոնց ուղղությամբ պիտի կատարենք աշխատանք։ Այդ չափորոշիչներն առաջին հերթին մարդիկ են, առողջապահության և ապահովության ընդհանուր վերաբերմունքը և մարդկանց՝ դրանց մեջ ապրելու ընդունակությունը։ Երկրորդ չափորոշիչը ենթակառուցվածքի և էկոհամակարգի, ասել է թե՝ մեր գոյության միջավայրի անվտանգությունն է։ Երրորդը մեր տնտեսական և հասարակական հարաբերություններն են։ Եվ չորրորդը առաջնորդությունն է և ռազմավարությունը, որը պիտի միտված լինի խելացի և գրագետ կառավարման և ռիսկերի գնահատման»։

Թանդիլյանը շեշտեց՝ Երևանը լինելու է հարատև քաղաք, և որպեսզի այն լինի հարատև քաղաք, մենք պարտավոր ենք այսօր ճանաչել այն ռիսկերը, որոնք կան և այդ ռիսկերը նվազեցնել ու չեզոքացնել գրագետ կառավարման միջոցով։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում