copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:50 14-08-2023

Մեր երթևեկության վիճակը պարզապես աղետալի է․ Հայկ Մարության

Շաբաթն սկսվեց ահավոր լուրով՝ Գյումրի-Երևան մայրուղու վրա ողբերգական վթարից 11 մարդ է զոհվել, ևս 6-ը ծանր վնասվածքներ են ստացել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի նախկին քաղաքապետ, դերասան, պրոդյուսեր, Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը։

«Ցավակցում եմ զոհերի հարազատներին։ Վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում:
Քննությունը դեռ կպարզի վթարի պատճառները, սակայն հերթական անգամ ցավով արձանագրում ենք, որ մեր երթևեկության վիճակը պարզապես աղետալի է։

Ճանապարհների թերի կահավորումը, ինչպես նաև տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի վերահսկողության փաստացի բացակայությունը նման ողբերգական դեպքերը հաճախակի են դարձնում։

Կարծում եմ՝ արդեն ժամանակն է ունենալ այն գիտակցումը, որ լավ ասֆալտը դեռ հեռու է լավ ճանապարհ լինելուց», - գրել է նա։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից