Շրջափակված Արցախում բազմաթիվ խնդիրներ կան, և մարդիկ փորձում են լուծումներ գտնել։
Ներքին 3 տարի առաջ - 11:30 11-08-2023

Թութուն ենք ցանում, մուշտուկ սարքում, որ ծխենք․ արցախցի

Շրջափակված Արցախում բազմաթիվ խնդիրներ կան, և մարդիկ փորձում են լուծումներ գտնել։

Խնդիրներից մեկը ծխախոտի բացակայությունն է, սակայն, 8 ամիս շրջափակման մեջ գտնվող արցախցիները դրա ելքն էլ են գտել՝ թութուն են աճեցնում և մուշտուկ պատրաստում։

«Ծխախոտ չունենք, ստիպված մենք մեր գլխի ճարը տեսել ենք, թութուն ենք աճեցնում, ինքնաշեն մուշտուկով ծխում ենք, քանի որ խանութներում մուշտուկ էլ չկա։ Ինչքան էլ դժվարություններ լինեն, սնունդ չլինի, ծխախոտ չլինի, դեղ չլինի, միևնույնն է մենք շարունակելու ենք պայքարել մեր հայրենիքում՝ Արցախում ապրելու համար»,- Oragir.News-ի հետ զրույցում նշեց Արցախի բնակիչներից մեկը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի կողմից շուրջ ութ ամիս է ինչ շարունակվում է Արցախի շրջափակումը, որի հետևանքով Արցախում իրավիճակը ժամ առ ժամ ավելի է վատանում։ Եթե շրջափակման սկզբնական շրջանում ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջնորդությամբ հնարավոր էր լինում որոշ քանակությամբ բեռներ տեղափոխել Արցախ և մեղմել այնտեղ առկա իրավիճակը, ապա հունիսի 15-ից սկսած ադրբեջանական կողմն արգելել է բոլոր տեսակի բեռնափոխադրումները, ինչի հետևանքով իրավիճակն էլ ավելի է վատթարանում։



Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում