copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:23 09-08-2023

Արցախի անունը բացառելը միայն մի նպատակ ունեն՝ լուծարել Արցախյան հիմնախնդիրը և փակել պատմության արցախյան էջը

ՀՀ իշխանությունների կողմից Հայաստան-Արցախ հարաբերություններում խրվող սեպն անընդհատ խորացնելը, համազգային նշանակության օրակարգն այլազան թեմաներով ստվերելը, համահայկական միջոցառումներին Արցախի անունը բացառելը միայն մի նպատակ ունեն՝ լուծարել Արցախյան հիմնախնդիրը և փակել պատմության արցախյան էջը։ Այդ մասին հայտարարություն է տարածել «Արցախի անվտանգության և զարգացման ճակատը»․

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը դատապարտում է նման կեցվածքը և իր գործունեությամբ հակադարձում առկա իրողություններին: Միասնության խաթարում թույլ չտալու տրամաբանությամբ է ստեղծվել «Արցախի անվտանգության և զարգացման հայաստանյան հարթակը», որն իր բազմաշերտ աջակցությամբ պատվար է հանդիսանում արցախյան նախաձեռնություններին: Մեկ շարժման երկու ճակատները փոխգործակցային ոճով աշխատում են մեկ միասնական գերնպատակի՝ Ազատ, անվտանգ,երջանիկ հայկական Արցախի համար:

Համակարգված աշխատանքը, երկուստեք մշակված ձևաչափով, արդեն ընթացքի մեջ է: Օրերս տեսակամուրջով տեղի է ունեցել հերթական հանդիպումը, որի շրջանակներում Երևանում հրավիրված մի խումբ փորձագետներ ու բարձրակարգ մասնագետներ քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման հնարավոր սցենարները: Հարթակի համադրող Թևան Պողոսյանն, ամփոփելով քննարկումն, ընդգծել է՝ բոլոր լուծումները պետք է փնտրել ազգային արժանապատվության ծիրում:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում