Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 15:27 08-08-2023

Նիկոլ Փաշինյանը նաև գլխավոր բադրջանագետ է․ Լարիսա Ալավերդյան

Ես զենքի տիրապետող չեմ, հիմնականում իմ զնեքը եղել է իրավունքը, օրենքը և կամքը, ոչ թե ժողովրդի, այլ՝ ազգի։ Այս մասին այսօր Կառավարության շենքի դիմաց հանրահավաքին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով ազատամարտիկների կողմից զենքի պահանջի և պատերազմով ճանապարհը բացելու առաջարկի վտանգավոր լինել-չլիելուն։

«Ես ասել եմ՝ տպավորություն է, թե Հայաստանում հայկական համայնք չկա, որովհետև եթե այլ պետության մեջ իրենց ազգի մի մասի հետ նման բան լիներ, ես չեմ պատկերացնում, որ այդպիսի քեֆ-ուրախություն լիներ ամեն անկյունում։ Ես ինձ եմ մեղավոր համարում այս ամենի մեջ, որովհետև 35 տարուց ավել է փորձում ենք Հայաստանում հասարակությանը բացատրել, որ չկա առանձին Արցախի անվտանգություն, չկա առանձին Հայաստանի անվտանգություն, կա հայության անվտանգություն մեր տարածաշրջանում։ Ըստ երևույթին պետք է մենք ունենայինք ավելի իրազեկված քաղաքացիներ, բայց արի ու տես , որ չունենք այդ իրազեկված քաղաքացիները։

Ես ապշում եմ, մարդու մտքով չի անցնում, որ մեկն ասի, օրինակ, Գյումրիի հայերին թող կցեն Ադրբեջանին, իսկ մենք հանգիստ ապրենք։ Այդ ինչո՞վ է տարբերվում արցախահայությունը Երևանի հայությունից․․․

Դու մի ասա, որ մեր գլխավոր հրամանատարի պաշտոնը զբաղեցնող անձը միաժամանակ գլխավոր բադրջանագետ է․ իշխանության գլխին կանգնած այդքան խոսելով ոչ հարիր տոնով, բառապաշարով, մեկ էլ տեսնում ես առավոտ 20 ֆուռ է գնում այդտեղ։ Իսկ ինչի՞ համար է ուղիղ կապն ԱԼիևի հետ, չէ՞ որ ասում են ուղիղ կապ կա։ Բա Ալիևի հետ ուղիղ կապը պետք է օգտագործեր, պայմանավորվեր և ուղարկեր։ Դրա համար ես կարծում եմ 2 նպատակ ունի այս կինոն․ նախ ցույց տա, որ տեսաք՝ մենք արեցինք, ինչ կարող ենք, և երկրորդ՝ ցույց տա, որ տեսա՞ք՝ ռուսը չի անում, ռուսն է մեղավոր»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի