copy image url
Ներքին 3 տարի առաջ - 21:52 07-08-2023

Երևանը օր օրի հեռանում է ապահով լինելուց․ Մեսրոպ Առաքելյան

Գիշերը կրակոցներ են եղել Երևանում, կա զոհ։ Վիճակագրությունն է փաստում, որ հանրապետությունում գրանցված հանցագործությունների գրեթե կեսը բաժին է ընկնում Երևանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը․

Միևնույն ժամանակ, հանցագործությունների թվի աճին զուհագեռ նվազում է դրանց բացահայտման թիվը։

2022 թվականի ընթացքում Երևան քաղաքում գրանցվել է հանցագործության 21 հազար 604 դեպք։ 2021–ին հանցագործությունների թիվը եղել է 16 հազար 438: Բացահայտումը կազմել է 30.5%՝ 2021-ի 49.6%-ի դիմաց։

Իհարկե, վիճակագրության մասին իմ ահազանգն ահաբեկելու համար չէ, այլ՝ ուշադրություն հրավիրելու՝ Երևանը օր օրի հեռանում է մարդուց, անվտանգ ու ապահով լինելուց։ Սա կանգնեցնելու համար ամենօրյա ու հետևողական աշխատանք է պետք, համակարգային մոտեցումներ են անհրաժեշտ։

Ապահով Երևան ունենալը պետք է լինի ոչ միայն իրավապահ մարմինների ամենօրյա գործունեության արդյունքը, այլ նաև և ավելի շատ քաղաքային իշխանությունների գործողությունների տրամաբանությունը․․․

Ժամանակակից աշխարհում, քաղաքակիրթ քաղաքներում գիշերային ժամերին չլուսավորված փողոցներ չկան, հանցագործությունները նվազագույնի են հասցված տեսախցիկների առկայության շնորհիվ․․․

Իսկ մենք դեռ փողոցային լուսավորությունն ենք միայն մեկ ժամով ավելացնում,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի